Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 14:53
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել է 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների, Ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝  նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը,  նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական և այլ ծախսերը, հարկերը և պարտադիր վճարները,  ֆինանսական մյուս ծախսերը:

«Երեքշաբաթյա ժամկետում ապահովել ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը: