Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 17:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կապի ոլորտի հասույթի տարեկան անկումը 2016 թվականին արագացել է` 9.5%-ից մինչև 6.3%

Հայաստանում կապի ոլորտի հասույթի տարեկան անկումը 2016 թվականին արագացել է` 9.5%-ից մինչև 6.3%

Արմինֆո.Հայաստանում կապի ոլորտի տարեկան հասույթը 2016 թվականին կազմել է 152 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`9.5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`94.2% կամ 143 մլրդ դրամ, տարեկան անկումը`21.5% (նախորդ տարվա անկումը`6.7%):

 

Ըստ վիճակագրության, միայն 2016-ի դեկտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12,8 մլրդ. դրամ, տարեկան աճը` 6.1%: Ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթը կազմել է 11.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 0,8%: Տարեկան կտրվածքով կապի ոլորտի հասույթը կրճատվել է 17.9%, իսկ հեռահաղորդակցության հատվածի հասույթի անկումը կազմել է 21.5%: 

 

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 169.4 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 160.2 մլրդ. դրամ: