Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017 19:52
Դավիթ Ստեփանյան

Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանը

Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դրան էապես կնպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի: 

 

Կարեն Կարապետյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռվածությունը բազմակողմ կապերի զարգացման ու էլ ավելի խորացման գործում: -