
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երեք շաբաթ անընդմեջ դանդաղեցնում են աճի տեմպերը: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղները թանկացել են 0.3%, նախորդ շաբաթվա` 0.5% աճի փոխարեն: Դինամիկան վերընթաց տրենդում պահել են պալադիումը և պլատինը, իսկ ոսկին ու արծաթն էժանացել են:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունվարի 30-ից փետրվարի 5-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18774,27 դրամ (շաբաթվա աճը` 0.5%), արծաթ – 265.08 դրամ է առանց (շաբաթական փոփոխության), պլատինիում – 15330.70 դրամ (շաբաթվա անկումը` 0.8%), պալադիում - 11833,63 դրամ (շաբաթվա անկումը`1.0%):