Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 16:01
Նաիրա Բադալյան

Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը և ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը:

Նշենք, որ ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդկացման և էներգետիկայի խորհուրդը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի  մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը: Ինչպես նշվում է ԵՄ՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ, ընդհանուր ավիացիոն տարածության մասին համապարփակ համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրորակ ծառայության ապահովմանը և ուղևորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը: Համաձայնագիրը նաև ԵՄ ավիացիոն ինդուստրիայում մրցունակության բարձրացման նպատակ է հետապնդում: Մինչև հիմա Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններն ավիացիայի ոլորտում կառուցում էր միջպետական համաձայնագրերի հիման վրա: Այդ համաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ անդամ 28 պետությունների միջև կգործի ավելի ազատական ​​ավիացիոն ռեժիմ: Հայաստանը կստանձնի նաև որոշակի պարտավորություններ օրենսդրական փոփոխությունների և եվրոպական չափանիշներին գծով: Նշենք, որ

թռիչքների անվտանգության ապահովմանը և սերտիֆիկացիոն կանոնակարգերին զուգընթաց, փաստաթղթով նախատեսվում է Հայաստանի օտարերկրյա փոխադրողների և Հայաստանյան փոխադրողների դեպի Եվրոպայի երկրներ չվերթների սահմանափակումների վերացում: Դա թույլ կտա ավելի լավ պայմաններով Հայաստան ներգրավել եվրոպական ավիաընկերություններին, մասնավորապես` բյուջետայիններին: Ազատականացումը նաև կապահովի միջազգային մակարդակով բարեխիղճ մրցակցություն` պետական աջակցության և ստանդարտների կարգավորման համամդրման միջոցով: Դա նշանակում է ինտեգրում եվրոպական ավիացիոն շուկայում: Աջակցություն հայ գործարարների ելքին արտաքին շուկաներ, վերածում կարևոր տարանցիկ երկրի` օդային փոխադրումների ոլորտում: «Արևելյան գործընկերությանե անդամ երկրներից միասնական ավիացիոն տարածությանը միացել են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան: Ընդհանուր եվրոպական ավիացիոն տարածությանը միանալը Հայաստանին թույլ կտա դուրս գալ անվտանգ ու կայուն օդային տարածք: