Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 18:00
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի

Վարդան Արամյան. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի

Արմինֆո. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի: Այս մասին հունվարի 5-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նախարարի, նման դեպքերում, ըստ միջազգային փորձի, մեկ բան է երբ միջոցները փոխանցվում են նվիրատվության տեսքով, և բոլորովին այլ բան է, երբ դրանք ներդրվում են բիզնեսում: «Եթե ներդրումները փոխանցվեն նվիրատվության տեսքով, ապա շահերի բախումը բացառվում է, իսկ եթե ներդրումների տեսքով, ապա դրանք կկատարվեն հավատարմագրային կառավարման ինստիտուտի շրջանակներում»,-ճշգրտել է նախարարը, հավելելով, որ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեջ առանցքային դեր է խաղում թափանցիկությունը, ինչը բացառում է շահերի բախումը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3-ին Գյումրի կատարած այցի շրջանակներում հայտարարեց, որ քաղաքում զբոսաշրջության զարգացման նպատակով կստեղծվի հատուկ հիմնադրամ: Վարչապետը նշեց, որ իր ընտանիքը մտադիր է կատարել առաջին ներդրումները: «Այս պահին ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ և իմ ընտանիքի անդամներին խնդրում եմ, որպեսզի նրանք կատարեն ներդրում: Մմ ընտանիքի համար դա մեծ պատիվ կլինի լինել առաջինը ներդրողը նոր հիմնադրամում», - ասել էր վարչապետը: Իսկ ներդրումների չափերի վերաբերյալ հարցին նա պատասխանել էր - 500 հազար դոլար»: