Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 18:19
Նաիրա Բադալյան

Հայաստանը նախատեսում է 2017 թվականին պետական պարտքի ընդհանուր ծավալն ավելացնել 350 մլն.դոլարով

Հայաստանը նախատեսում է 2017 թվականին պետական պարտքի ընդհանուր ծավալն ավելացնել 350 մլն.դոլարով

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետական ​​պարտքը կազմել է $ 5.9 մլրդ, իսկ 2017 թվականին այն կարող է  հասնել $ 6.250 մլրդ-ի: «Լավ է դա, թե վատ, բայց, բոլոր ցուցանիշներով մենք գտնվում ենք պարտքի ցածր բեռ ունեցող երկրների ցանկում», - հունվարի 5-ին Ծաղկաձորում  լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նախարարի, ընդհանուր պարտքի կառուցվածքում պետական ​​պարտքը կազմել է $ 5,4 մլրդ, իսկ Կենտրոնական բանկը պարտքը`$ 503 մլն.: Պետպարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2016 թվականին կազմել է 54.5%:

Ինչ վերաբերում է 2017 թվականին, ըստ Վարդան Արամյանի, բյուջեով ամրագրված ցուցանիշների ապահովման դեպքում Հայստանի պետական ​​պարտքը 2017 թվականին կանխատեսվում է`$ 6,250 մլրդ, ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որն ակնկալվում է հասցնել` $ 530 մլն-ի:

Ամփոփելով, նախարարը նշել է, որ պարտքի առումով էական պրոբլեմներ չի տեսնում, ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանն իր բոլոր համեմատական ցուցանիշներով գտնվում է պարտքի ցածր բեռ ունեցող երկրների ցանկում: «Առաջիկա տարիների կանխատեսումներհ այնպիսին են, որ մեր կարծիքով, պարտքի առումով էական պրոբլեմներ չունենք»,-եզրափակել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պետական պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է մինչև 2052 թվականը, և դրա սպասարկման առումով պրոբլեմներ չեմ տեսնում: Պետական ​​պարտքի կառուցվածքում 73.7% կազմում են երկարաժամկետ վարկերը, 22.5% - միջնաժամկետ (9,3 տարի), և 3.8% - կարճաժամկետ վարկերը: Միևնույն ժամանակ, կառավարության փոխառությունների 88,5% -ը ներգրավվել է ֆիքսված տոկոսադրույքով: Այս ցուցանիշներն ամբողջությամբ տեղավորվում են երկրի պետական ​​պարտքի կառավարման ռազմավարությունում: Ինչ վերաբերում է 2020 թվականին նախատաեսվելիք $ 921 մլն-ի վճարմանը, ապա այդ թիվը միայն առաջին հայացքից է թվում վախեցնող, քանի որ այդ գումարի $ 500 մլն-ը ֆինանսների նախարարությունը նախատեսում է վճարել եվրոպարտատոմսերի թողարկման միջոցով: Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, որի ծավալը կազմեց $ 700 մլն, մարման ժամկետը`7 տարի, իսկ եկամտաբերությունը`6.25%: Սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշը կազմեց $ 500 մլն., 10 տարի մարման ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, որի թողարկումը տեղի ունեցավ 2015-ի մարտի 19-ին: Հայաստանը ստացված գումարի մի մասը`$ 205 մլն-ը, ուղղեց առաջին թողարկման պարտատոմսերի հետգնմանը, որոնք պետք է մարվեին 2020 թվականին: Մնացած գումարը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության գանձապետական ​​հաշվին և երկրի բյուջեին: Եվ ինչպես արդեն նշել էր Ատոմ Ջանջուղազյանը, եթե չլիներ $ 200 մլն պարտքի մարումը 2015-ին, Հայաստանի պետական ​​պարտքի սպասարկումը 2020 թվականին կլիներ ոչ թե $ 921 մլն, այլ $ 921 մլն-ին գումարած $ 200 միլիոն, ինչն իսկական «մղձավանջ կլիներ բյուջեի համար»: Այս համատեքստում, հավատացեք, եվրապարտատոմսերի երրորդ տրանշը կանցկացվի մինչև 2020 թվականի սեպտեմբերը, այսինքն կնախորդի առաջին պարտատոմսերի առաջին մարմանը: Երրորդ թողարկման ավելի կոնկրետ ժամկետները կախված կլինեն միջազգային շուկաներում տիրող իրավիճակից: Ճիշտ ընտրված պահը մեծապես կանխորոշում է դրանց արդյունավետությունը և հետագա եկամտաբերությունը: