Երեքշաբթի, 7 Փետրվարի 2017 17:50

Բանկեր եւ տնտեսություն. բազմակողմանիություն՝ աճի հավակնություններով

Բանկեր եւ տնտեսություն. բազմակողմանիություն՝ աճի հավակնություններով

2016–ի նախնական արդյունքները, որոնք գրանցված են հայկական բանկերի հրապարակած բալանսային ցուցանիշներում, հույս են ներշնչում, որ 2017–ին երկրում ընդհանուր տնտեսական վիճակը կակտիվանա։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել AmRating վարկանիշային գործակալության ղեկավար, ԱրմԻնֆո Ինֆորմացիոն գործակալության գլխավոր տնօրէն Էմանուել Մկրտչյանը։ Նա վստահ է, որ բանկային համակարգում տվյալները գերազանցել են ակնկալիքները եւ վկայում են տնտեսական ակտիվությանը նպաստող վարկավորման ընդլայնման մասին։

 

Ինչո՞վ է հիմնավորված ձեր այն կարծիքը, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսությունը կսկսի դուրս գալ ճգնաժամից։

 

Իրականում դեռեւս չենք կարող բարձրացնել տնտեսական ճգնաժամից երկրի դուրս գալու հարցը թեկուզ այն պատճառով, որ մենք շատ ցածր բազայի հետ գործ ունենք, եւ դրա սահմաններում անհրաժեշտ է որոշակի ճանապարհ անցնել, որից հետո արդեն հնարավոր կլինի խոսել տնտեսական լճացման վիճակից դուրս գալու սկզբի համար առկա նախադրյալների մասին։

Եվ առաջին նման նախադրյալների ի հայտ գալու մասին են խոսում երկրի բանկային համակարգում աշխատանքների արդյունքները։ Ես նկատի ունեմ ակնհայտորեն առկա դիսբալանսը 2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ 0.5 տոկոս եւ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների էական աճի միջեւ։ Նման դիսբալանսն ու անհամապատասխանություններն արդարացված են, ինչպես արդեն ասացի, ցածր բազայի եւ մեր տնտեսության կառուցվածքի չբալանսավորված լինելու պայմաններում։

Եթե 2015–ից երկրի ՀՆԱ աճը դանդաղել է 3.1 տոկոսից մինչեւ 0.5 տոկոսի, ապա բանկերի վարկային ակտիվության կարեւոր ցուցանիշը, ընդհակառակը, աճել է՝ 1.1 տոկոսից հասնելով մինչեւ 16 տոկոսի։ Թվում է, թե մենք բախվել ենք պարադոքսալ երեւույթի, բայց փաստերը համառ են։

Ի՞նչ է իրենից ներկայացնում բանկային համակարգը։ Դա, պատկերավոր ասած, տնտեսության լակմուսի թուղթն է։ Եթե ի տարբերություն 2015–ի, անցյալ տարի վարկային ակտիվության այդպիսի էական աճ գրանցվեց, նշանակում է որոշ ժամանակ հետո այդ ակտիվությունը պետք է արտացոլումը գտնի տնտեսական ակտիվության ցուցանիշներում։ Հետեւաբար, խոսելով բանկային համակարգի եւ ընդհանուր առմամբ տնտեսության առողջության մասին՝ կարելի է ասել, որ առաջինը որոշ իմաստով կարող է երկրորդի նախանշանը լինել։

Ցավոք, մեր ձեռքի տակ չկա այնպիսի կարեւոր ցուցանիշ, ինչպիսին բանկային սեկտորի ներդրումային դիրքն է: Վարկային պորտֆելն էլ ներկայացվում է ընդհանրացված, առանց դասակարգման: Այդուհանդերձ վարկային ակտիվության ցուցանիշի աճն այնքան հուսադրող է, որ կասկածի տեղ չի թողնում։ Բանկերի ընդհանուր վարկային ներդրումները 2016-ի արդյունքներով գերազանցել են 2.5 տրլն դրամը կամ 5.2 մլրդ դոլարը։ Դա մեծ թիվ է։

 

Կապված չէ՞ վարկային պորտֆելների այդ աճը բանկերի միավորման գործընթացի հետ։

 

Կարծում եմ՝ իհարկե, համակարգի կոնսոլիդացման գործընթացն ազդել է որոշ բանկերի հաշվեկշիռներում արժույթի ընդհանուր աճի վրա, սակայն դա չէր կարող դառնալ ընդհանուր վարկային պորտֆելի նշանակալի աճի հիմնական շարժիչ ուժը։ Քանի որ ոչ բոլոր խաղացողները պետք է համալրեն կապիտալը, որովհետեւ այն արդեն բավարար քանակությամբ առկա էր, եւ ոչ բոլորն են մասնակցել միավորման գործարքներին, որոնց արդյունքում բանկերի թիվը երկրում 21-ից դարձավ 17։ Այստեղ կարելի է խոսել ինչպես օրգանական աճի, ընդ որում, շատ հաջող եւ շատ նշանակալի, այնպես էլ կոնսոլիդացման գործընթացի հետ կապված աճի մասին։ Ե՛վ մի դեպքում, եւ՛ մյուսում, բանկային համակարգը «փառքով» է կատարել իր գործը։  Օրինակ կարող ենք բերել «Ամերիաբանկի» դինամիկան, որն այսօր օրգանական աճի պայմաններում առաջատար դիրքեր է զբաղեցնում շուկայում բոլոր ցուցանիշներով։ Բանկի ակտիվների աճը կազմել է 39.2 տոկոս վարկային ներդրումների 63.6 տոկոս աճի դեպքում։ Ընդ որում, ընդհանուր պարտավորություններն աճել են 43.2 տոկոսով ժամկետային ավանդների եւ 41 տոկոս դեպոզիտների աճի դեպքում։ Որպեսզի պատասխանենք հարցին, թե որքան արդյունավետ է բանկն աշխատել հենց վարկային շուկայում, կարելի է վերցնել մեկ ցուցանիշ կոպիտ գնահատականի համար։ Դա տոկոսային եկամուտների գեներացիայի մակարդակն է։ Այն հասնում է բանկի ընդհանուր եկամուտների մոտ 80 տոկոսին այն դեպքում, երբ դրանց տարեկան աճը մոտ 20 տոկոս է։ Անցած տարի բանկը վարկավորման ծավալները հասցրել է 501.4 մլրդ դրամի կամ 1.04 մլրդ դոլարի։  Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2015–ին, այդ ցուցանիշների աճի տեմպերն ավելի համեստ էին. ակտիվներն աճել էին միայն 29 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը՝ 12.4 տոկոսով։

Այդ ցուցանիշները շատ կարեւոր են, եթե մենք խոսում ենք վարկային շուկայի վիճակի մասին։ Հատկապես պետք է հաշվի առնենք, որ այս տարի վերջին ճգնաժամային տարիների ընթացքում առաջին անգամ հայկական բանկերի տոկոսային եկամուտների աճի դինամիկան, այսինքն՝ վարկավորումներից եւ փոխատվություններից ստացված եկամուտը սկսել է վերադառնալ իր նորմալ հունը։ Այսինքն՝ այն դադարել է աճի տեմպով զիջել տոկոսային ծախսերի դինամիկայի աճի տեմպերին։ Մի խոսքով՝ եկամտայնության կորստի ռիսկը, որը սրվել էր ճգնաժամային իրավիճակում վարկային շուկայի կրճատման պայմաններում, սկսել է մեղմանալ։ Իհարկե, ոչ բոլոր բանկերն են կարողացել դուրս գալ այդ իրավիճակից, որը սպառնում էր նրանց ժամանակի հետ հայտնվել ծուղակում, բայց նրանց մեծ մասը կարողացել է կոտրել իրավիճակը։

 

Կոնսոլիդացիայից հետո պարզվե՞լ է հիմնական առաջատար բանկերի նոր դասավորությունը։ Համակարգում դերերը վերադասավորվե՞լ են։

 

Ես չեմ սիրում խոսել այդ մասին, քանի որ ճիշտ չեմ համարում մոտեցումը, ըստ որի՝ որքան բանկը մեծ է չափերով, այնքան այն հուսալի է։ Դրա օրինակը 2009-ին սնանկացած հսկաներն են։ Այդ պատճառով եթե խոսում ենք առաջատարների մասին, ապա միայն այն պայմանով, որ խոսքն ակտիվների ամենաբարձր մակարդակն ունեցող բանկերի մասին է եւ ոչ ավելին։ Թեպետ, իհարկե, նայելով նախնական վիճակագրությունը՝ ես միայն կարող եմ ասել, որ 2017-ի հունվարի 1–ի դրությամբ նվազագույն նորմատիվային կապիտալի վեցակի աճի ապահովման (մինչեւ 30 մլրդ դրամ) մասին ԿԲ հրամանի հետեւանքով Հայաստանը զրկվեց «փոքր բանկեր» պայմանական հասկացությունից։ Այդ բանկերն էլ հենց ամենառիսկայինն էին։

ԿԲ–ն, ժամանակին կանխատեսելով տնտեսական միջավայրի հետագա վատթարացումը, որոշեց բանկերի բաժնետերերին պարտադրել ավելացնել լիկվիդայնությունը։ Դա կարեւոր էր մեր փոքր եւ թույլ տնտեսության համար, որն, անխոս, պետք էր դեռ մեկ տարի առաջ ապահովագրել արտակարգ իրավիճակներից։ Ընդ որում, իհարկե, երկիրը բախվեց կորուստների, ընդ որում, վարկանիշային բնույթի կորուստների։ Վաճառելով իր բաժնետոմսերը՝ երկրից ստիպված էին հեռանալ որոշ «բրենդային» ներդրողներ՝ գերմանական «Պրոկրեդիտբանկը» եւ ռուսական «Գազպրոմբանկը»։ Դրանք լուրջ կորուստներ էին։ Միաժամանակ Հայաստանը լքած «ԲՏԱ Բանկը», օրինակ, կարելի է մեծ վերապահումով «բրենդ» անվանել։ Բայց մյուս կողմից շուկայից հեռացել են եւ ակնհայտ աուտսայդերները, որոնց կլանեցին ավելի առողջ եւ ագրեսիվ խաղացողները։ 17 բանկի առկայության դեպքում բանկային ծառայությունների ոլորտում որեւէ մրցակցային միջավայրի նվազման մասին մտահոգվել պետք չէ։

Շատ կարեւոր է, որ բանկային համակարգի առաջատարների ցանկը կոնսոլիդացիայից հետո չփոխվի։ Ես խոսում էի «Ամերիաբանկից»՝ որպես առաջատարի։ Այն ամենաբարձր ցուցանիշներն ունի։ Բայց այդ բանկի շնչին է կանգնած այնպիսի խոշոր բանկ, ինչպիսին «Արդշինբանկն» է։ Բանկը հաջողությամբ կրկնակի աճ է ապահովել ինչպես օրգանական (ակտիվ վարկային քաղաքականության շնորհիվ մեծացնելով իր ցուցանիշները), այնպես էլ «Առեքսիմբանկի. «Գազպրոմբանկի» խումբ» փաստացի կլանման միջոցով։

Գործարքը կամրապնդի «Արդշինբանկի» դիրքերը շուկայում, կմեծացնի ակտիվների դիվերսիֆիկացիայի մակարդակը եւ բանկին նոր հաճախորդներ կտա։ Ի դեպ, հաճախորդի համար պայքարը, հատկապես կորպորատիվ հաճախորդի, վերջին 5 տարիներին դարձել է համակարգի ռազմավարական հիմնական գիծը։ Տնտեսության լճացումը արգելակում է երկրում նոր տնտեսվարողների ի հայտ գալը, ուստի ոչ թե կլանվող բանկի բալանսի, այլ հենց հաճախորդների բազայի գրավումն է դարձել միավորման գործարքների հիմնական շարժիչ ուժը։  Որպես արդյունք՝ բանկի ընդհանուր կապիտալն աճել է մինչեւ 54 մլն դրամ, «Արդշինբանկի» ակտիվները 2016-ին աճել են 26 տոկոսով՝ հասնելով 504.7 մլրդ դրամի, վարկային պորտֆելը նույնպես մեծապես աճել է՝ 23 տոկոսով եւ կազմել 337.7 մլրդ դրամ։ 28 տոկոսով աճել են ընդհանուր պարտավորությունները, 23 տոկոսով՝ ընդհանուր դեպոզիտները։ Բայց գլխավորը հաճախորդներն են։

 

Կարո՞ղ եք ասել, որ այդ 2 բանկերն այսօր մեր բանկային համակարգի հիմնասյուներն են։

 

Դուք, հնարավոր է, օրինակ եք վերցնում մեզ մոտիկ Ռուսաստանի բանկային  համակարգի կառուցվածքից, որտեղ համակարգը փաստացի հիմնվում է պետության կողմից վերահսկվող  3 հսկաների վրա։ Հայաստանում դեռեւս չկան այդպիսի բանկային հսկաներ, եւ ես կարծում եմ, որ մեր երկրի համար դա սխալ կլիներ։ Տնտեսության կառուցվածքն այստեղ այլ է, «քեշ ֆլոուի» աղբյուրները բոլորովին այլ են, ոչ ածխաջրածնային։ Այո, ավանդաբար վերլուծաբանները խոսում են առաջատար բանկերի հնգյակի մասին։ Այսպես՝ խոշորագույն ակտիվներով բանկերի ցուցակում երրորդը «Հայբիզնեսբանկն» է, չորրորդը՝ «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլը», իսկ հինգերորդը՝ «Անելիք Բանկը»։ Բայց այս բաժանումը դեռեւս պայմանական է։ Չէ՞ որ ցանկացած բանկ ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Չգիտեմ, արժի արդյոք հիմնական հնգյակից բացի թվարկել մյուսներին, որոնք շատ հաջող աշխատել են անցյալ տարի։ Ցանկացողները կարող են նայել վիճակագրությունը։ Գլխավորը, որ կոնսոլիդացման շնորհիվ բանկային համակարգը կարողացել է մաքրվել բանկերից, որոնք կարող էին դառնալ պրոբլեմատիկ, եւ նկատելի առողջանալ։

Ինչպես ես արդեն նշեցի, կոնսոլիդացման շնորհիվ Հայաստանը ստացավ բանկերի 2 խումբ՝ պայմանական «խոշոր» եւ պայմանական «միջին»՝ ցուցանիշների բավականին լայն դիապազոնով։ Դրանց պոչին են կանգնած բանկերը, որոնց հուսալիությունը դեռեւս մտահոգիչ չէ, սակայն իմ կարծիքով դրանց բաժնետերերը պետք է մտահոգվեն շուկայում սեփական տեղը գտնելու համար։ Հակառակ դեպքում այդ բանկերը նույնպես մոտ ժամանակներս ստիպված կլինեն «փակել դռները»։

 

Այսինքն Դուք նույնպես կարծում եք, որ համախմբման գործընթացն ավարտված չէ՞:

 

Այո, ես նույնպես այդ կարծիքին եմ եւ բացատրեմ, թե ինչու: Երբ կապիտալի նոր շեմի մասին որոշում էր ընդունվում, երկրի տնտեսությունը փայլուն վիճակում չէր, սակայն նաեւ հեռու էր այն դեպրեսիվ վիճակից, որի մեջ ներքաշվեց ոչ միայն իրական, զարգացումը խթանող բարեփոխումների բացակայության, այլեւ նոր արտաքին շոկերի «շնորհիվ»: Խոսքն արտաքին ներդրումների եւ ներքին կապիտալ ներդրումների մակարդակի աննախադեպ անկման, ինչպես նաեւ արտաքին տրանսֆերների աննախադեպ նվազման մասին է:

Համախառն պահանջարկի եւ սպառողական ծախսերի հետեւողական նվազումը, այլ բացասական տնտեսական գործոնները հանգեցրել են բանկային գործողությունների մարժայի էական նվազման, եւ որպես հետեւանք՝ եկամտաբերության անկման: Վարկային շուկան շարունակում էր շնչել, բայց հաջողությունը շատ բանով կախված էր «թոքերի ծավալից»: Հենց դրա վրա էլ խաղադրույք էր անում Կենտրոնական բանկը: Շուկայում բավարար նշաձող չունեցող եւ ակտիվ գործողությունների թույլ  դիվերսիֆիկացմամբ բանկերը սկսեցին որոշակի դժվարությունների առջեւ կանգնել, իրենց տեղը զիջել ավելի խոշոր խաղացողներին, որոնք շահում են շնորհիվ իրենց մասշտաբների՝ տոկոսադրույքների, կոմիսիոն վճարների նվազման, տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների ավելացման, ընթացիկ ծախսերի նվազման շնորհիվ: Այնպես որ միավորման եւ կլանման գործընթացը չի ավարտվել: Առնվազն եւս 3-4 բանկեր հնարավոր է դուրս մղվեն դաշտից: Ամբողջ խնդիրը գինն է. վաճառել բանկը 2016 թվականի դեպրեսիվ պայմաններում պարզապես ձեռնտու չէ: Ավելի հեշտ է համալրել ընդհանուր նորմատիվային կապիտալը 2-րդ կամ 3-րդ լրացուցիչ կապիտալի տարրերով, այսինքն սուբորդինացված վարկերով եւ այլն, քան վաճառել բանկը ցածր գործակցով: Կարծում եմ՝ հենց այդպես էլ կլինի: Հենց որ տնտեսության վիճակը կայունանա եւ ապագայի տեսլական հայտնվի պոտենցիալ վաճառողների եւ գնորդների համար,  մենք նոր գործարքների ականատես կլինենք:

Պատահական չէ, որ չնայած պարտավորությունների եւ ակտիվների զգալի աճին, առաջին հերթին վարկային ներդրումներում, բանկային համակարգի զուտ շահույթը 2016-ին նվազել է 29,9 տոկոսով: Ընդ որում միայն 4-րդ եռամսյակում, հաշվի առնելով «թունավոր» վարկերից հաշվեկշռի մաքրումը, այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 82,1 տոկոսով: Այնպես որ, չնայած ամեն բան այսքան կայուն ու հուսալի է, ամեն ինչ այդպես միանշանակ չէ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09