Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017 14:51
Ալինա Հովհաննիսյան

Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ

Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և «Կոնվերս Տրանսֆերե հայաստանյան վճարակաշվարկային համակարգը համատեղ արշավի շրջանակներում փետրվարի 7-ին հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունում, արշավի ժամանակահատվածում՝ 01.11.2016-30.12.2016թթ Ռուսաստանի Դաշնությունից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացան եռօրյա հանգստի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր՝ յուրաքանչյուրը 2 անձի համար:

Բացի այդ, արշավի ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300րդ հաճախորդ ստացավ դրամական պարգև (թվով 15 հաճախորդ):

Հիշեցնում ենք, որ «ՀայՓոստե ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue: