Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017 20:44
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերը ձեռնամուխ են եղել Պետռեգիստրի ծառայությունների տրամադրմանը

Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերը ձեռնամուխ են եղել Պետռեգիստրի ծառայությունների տրամադրմանը

Արմինֆո. Կոնվերս Բանկը  փետրվարի 8-ից սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթների  իրականացումը: ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համագործակցության շրջանակում, Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և այլ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև մատուցվում են մի շարք այլ ծառայություններ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 

«Կոնվերս Բանկը   կարևորում է տվյալ ոլորտում ծառայությունների մատուցումը և առաջիկայում նախատեսում է փուլ առ փուլ ընդլայնել գործընթացում ներգրավված մասնաճյուղերի ցանկը, ինչպես նաև իրականացնել այլ պետական մարմինների գործառույթներ»,- նշում է աղբյուրը:

 

Միաժամանակ Բանկում նշեցին, որ հաճախորդները կարող են պետական հաշվառմանը/պետական գրանցմանը զուգահեռ Կոնվերս Բանկում բացել բանկային հաշիվ և օգտվել նաև Բանկի այլ ծառայություններից:

 

«Այսպիսով՝ մեր Բանկը հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին մեկ միասնական սպասարկման վայրում օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից, ինչպես նաև պարբերաբար Մեր հաճախորդների համար իրականացվող ակցիաների առավելություններից»,- ասել են Կոնվերս Բանկում:

 

Նշենք, որ Կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, այդ թվում` 13 մասնաճյուղ տեղակայված է Երևանում, 20-ը մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում: