Երեքշաբթի, 14 Փետրվարի 2017 17:34
Նաիրա Բադալյան

Նախարարություն. Էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններն առաջիկա մի քանի տարիներին կիրականացնեն 1.5 մլրդ.դոլարի ներդրումայիյ ծրագրեր

Նախարարություն. Էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններն առաջիկա մի քանի տարիներին կիրականացնեն 1.5 մլրդ.դոլարի ներդրումայիյ ծրագրեր

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում  կշարունակվեն գեոթերմալ վայրերի և 126 մլն.դոլարի էներգախնայողության գնահատման ծրագրերը: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է փոխնմախարար Հայկ Հարությունյանը:

 

Նրա ներկայացմամբ առաջիկա երեք տարիներին միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 190 մլն դոլարի էներգախնայողության ու  էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր: «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 մլն. դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար:

 

Իսկ բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն. դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ըստ նրա, համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ.  դոլարի ներդրումային ծրագրեր:

 

Ներկայացնելով Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը։ 95 մլն. դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական և հայաստանայան ընկերությունների կոնսորցիումը: Ըստ նրա, 2017-18թթ. կկառուցվեն նաև Գետալիճ-Քաղցրաշեն, Մեղրու աջ թև, Բաղրամյան-Նորակերտ ջրագծերը: Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 մլն. դոլար: Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ փոխնախարար Վարդան Գևորգյանը տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն  առաջիկա տարիներին կիրականացնեն շուրջ 250 մլն. դոլարի ներդրումներ: