
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը,
համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Գերմանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, էներգետիկա։
«Մեր պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

