Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը և դրա իրականացման ուղղությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունում, ողջունելով հյուրերին` Ա. Ղուլարյանը առաջին հերթին աղետների ռիսկերի կառավարման համատեքստում կարևորել է հանրապետությունում սեյսմակայուն շինարարության ապահովման հարցը, քանի որ Հայաստանը զերծ չէ թե տեխնածին, թե՛ բնական աղետներից:
Կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ խնդրի լուծման նպատակով մեր երկիրն արդեն իսկ Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում է «դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրե: Միաժամանակ նա հյուրերին ներկայացել է մեր իրականության մեջ դեռևս գործող այն նորմատիվային փաստաթղթերի ցանկը, որոնք առաջնային վերանայման կարիք ունեն և Կոմիտեի 2017 թվականի գերակա խնդիրների թվում են:
Բանկի ներկայացուցիչ, աղետների ռիկերի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբենը շնորհակալություն հայտնելով ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` վստահեցրել է, որ իրենք պատրաստակամ են աջակցություն ցուցաբերել աղետների ռիկերի կառավարման ուղղությամբ տարվող միջոցառումներին: Հանդիպման ավարտին որոշվել է աշխատանքների հետագա իրականացումն ապահովելու նպատակով ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և մշակել համապատասխան ժամանակացույց:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |