Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017 13:17
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումըե միջազգային երկօրյա համաժողովին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործումե և «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներե թեմաները: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: