Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գտնում է, որ Հայաստանում մեկրարկել է ներդրումային բումը: Նրա կարծիքով, դրան չեն խանգարի նույնիսկ ընտիական գործընթացները: Այս մասին Սուրեն Կարայանը հայտարարել է փետրվարի 23-ին, կառավարության նիստից հետո:
Նրա խոսքով, «ինվետբումի» մեկնարկի մասին են խոսում նաև այսօր կառավարությունում հաստատված 8 ներդրումային ծրագրերը: Հարկային և մաքսային արտանությունների տրամադրման արդյունքում տարբեր ոլորտների 8 ընկերությունների, սկսած արևային մարտկոցների արտադրությունից, ինովացիոն տեխնոլոգիաներից, գինեգործությունից, ծխախոտի արտադրությունից, այգեգործությունից, մեղվապահությունից, դեղագործությունից, և ակնկալվում են 7 մլրդ.դրամի ներդրումներ և 350 նոր աշխատատեղերի ստեղծում: «Նշված ներդրումային ծրագրերից երեքի գծով կառավարությունը կտրամադրի մաքսատուրքերի վճարման արտոնություններ, չորսին` ԱԱՀ վճարման 3-ամյա արտոնություններ, իսկ մեկ ընկերություն կստանա «Ալյանս» առևտրի ազատ գոտու շահագործողի կարգավիճակ»,-պարզաբանել է Կարայանը: Նախագծերն ունեն նաև հարուստ աշխարհագրություն, քանի որ դրանք իրականացումը նախատեսվում է Երևանում, Արագածոտնի, Շիրակի, Սյւոնիքի մարզերում, նշել է նա:
Նշենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում 2016 թվականին նվազել են մինչև $ 90 մլն, վերջին 5 տարիներին տարեկան կրճատվելով 40-50%: Մինչդեռ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջերս ներկայացվել է մի ծրագիր, որի համաձայն 2017 թ-ին երկրում սպասվում է $ 495 մլն. ընդհանուր ծավալով ներդրումային ծրագրերի իրականացում, ինչը թոյլ կտա ստեղծել մոտ 6 հազար նոր աշխատատեղ: Միևնույն ժամանակ, կառավարությունը դիմել է նաև արտերկրում ապրող հայկական սփյուռքի հարուստները ներկայացուցիչներին`մեծացնել իրենց ներդրումները Հայաստանի տնտեսությունում:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |