
Արմինֆո. Հայաստանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Վրաստանը և Ռուսաստանը կապող Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին այլընտրանքային տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցի շուրջ: Այդ մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հրաժարվելով բացահայտել այդ պայմանավորվածությունների մանրամասները: Նա միայն նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ՝ էներգետիկ միջանցքի: Ընդհանուր առմամբ իմ այցը Վրաստան, արդյունավետ, ջերմ և կառուցողական էր»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը, որով նախորդ դարի 90-ական թվականներից անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, ձմռան շրջանում պարբերաբար փակվում էձյան առատ տեղումների, իսկ գարնանը` սելավների պատճառով: Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել էր ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

