
Արմինֆո. Հայաստանը և Վրաստանը պայմանավորվել են երկկողմ համագործակցությանը տալ տարածաշրջանային նոր բնույթ: Այս մասին Վրաստան կատարած այցի արդյունքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, պայմանավորվածություններն ուղղված են միջազգային ասպարեզում հայերեն-վրացական համատեղ շուկայի ներկայացմանը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում: Երկու երկրներն Իրանի հետ համատեղ կստեղծեն նաև ազատ տնտեսական գոտի, սերտորեն կզարգացնեն համագործակցությունը նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Մենք մեր վրացի գործընկերներին առաջարկել ենք Հայաստանի միջոցով օգտվել Եվրասիական տնտեսական միության հարթակից», - ասել է վարչապետը: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի բացման հնարավորությանը, Կարապետյանը հայտարարել է. «Հարցը քննարկվել է, վստահ եղեք, այն կլուծվի»:
Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հաղորդել է, որ վրացի գործընկերների հետ պայմանավորվել են, որ Վրաստանի կառավարությունը 3,5 մլն.լարի կտրամադրի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերանորոգման նպատակով: