Երեքշաբթի, 28 Փետրվարի 2017 20:25
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 13,6%

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 13,6%

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվարին կազմել է 775.6 մլն կՎտժ, տարեկան աճը`13,6%:

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, ՋԷԿ-երը 43.9% նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 353.1 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ-երը կրճատել են 9.1%, մինչև 2351.2 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 14.6%՝ մինչև 140.7  մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում ​​արտադրվել է 31.2  հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 10.6%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.3 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 25%:

 

Նշենք, որ 2016 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կազմել է 7315.2 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը`6.2%: ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 7.8%, Հայկական ԱԷԿ-ը` 14.6%, ջերմային էներգիայի արտադրությունը կազմել է  43,7%, իսկ ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6,6%: