Ուրբաթ, 3 Մարտի 2017 18:27

Կարեն Կարապետյան. ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետ

Կարեն Կարապետյան. ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիաե ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիաե-ի հետ և ընդգծել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում:

Եվգենի Կասպերսկին գոհունակություն է հայտնել իր գլխավորած ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքից և կարևորել ՏՏ ու կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցությունը: Անդրադառնալով ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորություններին՝ պարոն Կասպերսկին ընդգծել է, որ հայկական կողմի հետ ստորագրվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսված ծրագրերը կնպաստեն մասնագետների կրթական մակարդակի ու կիբերանվտանգության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում «Կասպերսկի լաբորատորիաե-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել էլեկտրոնային քվեարկության համակարգի ուղղությամբ ընկերության կատարած աշխատանքները: