Կիրակի, 5 Մարտի 2017 12:31

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդին

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Բիշքեկ քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: