
Արմինֆո. Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև երկխոսության զարգացման, ինտեգրացիայի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: Ալմազբեկ Աթամբաևը վստահեցրել է, որ ԵԱՏՄ մարմիններում 2017 թ. նախագահության շրջանակում Ղրղզստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ նշված ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարական պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նիստով մեկնարկում են ԵԱՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանում նախատեսված միջոցառումները, որոնք կխթանեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ օրակարգում գտնվող մի շարք հարցեր:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

