Երեքշաբթի, 7 Մարտի 2017 15:02
Դավիթ Ստեփանյան

Սպառնալով գազի գների բարձրացմամբ՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը խնդրել է ԵՏՄ երկրներին չարգելակել ինտեգրումը

Սպառնալով գազի գների բարձրացմամբ՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը խնդրել է ԵՏՄ երկրներին չարգելակել ինտեգրումը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալն անխուսափելիորեն սպառնում է  ռուսական գազի գնի բարձրացմամբ միության անդամ երկրների համար, որոնք այն ձեռք են բերում արտոնյալ գներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: 

 

«Եկեք ուղիղ ասենք, եթե այստեղ ներկա որոշ երկրներ Միության կազմ չմտեին կամ դուրս գային, գազ կգնեին եվրոպական գներով: Եվ պետք չէ ոչ մի բան ապացուցել ու հաշվարկներ անել. ամեն ինչ ավելի թանկ կլիներ»,- հավաստիացրել է վարչապետը:

 

Խնդրելով անդամ երկրներին չարգելակել ինտեգրումը՝ Մեդվեդևը հայտարարել է, որ ոչ ոք ոչ մեկին ԵՏՄ-ում բռնի կերպով չի պահում: