
Արմինֆո.Beeline-ը հայտարարում է «Սմարթ ամիսե գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին: Նախաձեռնության շրջանակում 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը կխաղարկվեն 5000 մրցանակներ՝ լիցքավորման քարտեր, Beeline-ի գեղեցիկ համարներ, ականջակալներ, լուսանկարման ձողեր (selfie stick) և նվեր քարտեր 10 000 ՀՀ դրամ նոմինալով:
Գովազդային վիճակախաղին մասնակցության հնարավորություն են ստանում այն բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր 2017թ-ի մարտի 8-ից մինչև 2017թ-ի ապրիլի 7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Beeline-ի գրասենյակներում ձեռք կբերեն սմարթֆոն և կմիանան Beeline-ի այն սակագնային փաթեթի առաջարկին, որը նախատեսված է վիճակախաղի պայմաններով:
«Հայաստանում ես ծանոթացա մի շատ գեղեցիկ ավանդույթի՝ ամբողջ ամսվա ընթացքում նշել կանաց տոնը: Մենք Beeline-ում որոշեցինք այս օրերն դարձնել էլ ավելի տոնական, ինչի արդյունքում կխաղարկենք բաժանորդների շրջանում բազմաթիվ մրցանակներ: Beeline-ը շնորհավորում է հաճախորդներին երկար սպասված գարնան գալու և առաջիկա տոների կապակցությամբ և նվիրում է մրցանակներ բոլոր սմարթֆոն գնողներինե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ մրցանակները կխաղարկվեն տեղում սմարթֆոնը ձեռք բերելուց անմիջապես հետո:
Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

