Արմինֆո. 2016 թվականին Հայաստան է ներկրվել 61.5 հազ. տոննա շաքարավազ, կտրուկ դանդաղեցնելով տեմպերը` 38,5% -ից մինչև 0,2%: Արժեքային առումով շաքարավազի ներմուծումը 2016-ին նվազել է 8.3%, մինչև $ 22,9 մլն., 2015 թվականի 45.2% անկման փոխարեն: Այս մասին ասվում է ՀՀ Մաքսային ծառայության զեկույցում:
Հիմնականում շաքարավազը Հայաստան է ներկրվում Բրազիլիայից (94,1%) և ԱՄԷ-ից (2,5%) և Ռուսաստանից (2.2%):
Ըստ աղբյուրի, 2015 թ-ին, Հայաստանը 25% կրճատել է շաքարավազի արտահանումը, մինչև 150.1 տոննա, ընդ որում, ողջ ծավալն ընկել է ԱՄԷ-ին: Մեկ տարի անց, 2016 թվականին Հայաստանը դադարեցրել է շաքարի արտահանումը:
Նշենք նաև, դեպի Հայաստան շաքարավազի ներմուծման 99.9% -ն իրականացնում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:-
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |