Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 18:36
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում 3.6% իջեցրել են թանկարժեք մետաղների գները

Հայաստանում 3.6% իջեցրել են թանկարժեք մետաղների գները

Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գները 3.6% կտրուկ ընկել են, նախորդ շաբաթվա` 0.6% աճից հետո: Ընդ որում, վայրընթաց տրենդ ցուցադրեցին բոլոր թանկարժեք մետաղները, իսկ ամենակտրուկ` արծաթը և պլատինը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մարտի 13-19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18964,89 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), արծաթ – 271.69 դրամ (շաբաթվա անկումը`4.6%), պլատինիում – 14964.30 դրամ (շաբաթվա անկումը` 5.6%), պալադիում - 11917,46 դրամ (շաբաթվա անկումը`1.7%):