Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում իրագործվում են մանր և փոքր ձեռներեցության վարկավորմանը, վերարտադրվող էներգիայի զարգացմանը, Հայաստանի գյուտնտեսական հատվածի ֆինանսավորմանն առնչվող GAF ծրագրեր: KfW ֆինանսավորմամբ իրագործվում է մի քանի նախագիծ, որոնց թվում են «Էլեկտրահաղորդման կովկասյան ցանց 1» ծրագիրը (վերարտադրվող էներգետիկա և էներգախնայողություն), «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր», «Հիփոթեկային վարկավորման շուկայի կայուն զարգացում» ծրագիրը, «Կովկաս-Հայաստան հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագիր» (կենսաբազմազանության ոլորտի նախագծեր` Զանգեզուրի կենսոլորտային համալիր, Տաթև ազգային պարկ, «Սատանի կամուրջ» բնական հուշարձան):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |