Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով և ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաև կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:
«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |