
Արմինֆո. Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել հայ-վիետնամական վիետնամական տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարականհանձնաժողովի առաջին նիստը, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են` Հայաստանի կողմից - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, իսկ վիետնամական կողմից – երկրի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քյոկ Վյոնգը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական և գյուղատնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև տրանսպորտի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին հեռանկարներին վերաբերվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղիները: Ազիզյանի և Վյոնգի անձնական զրույցում քննարկվել է հայկական ալկոհոլային ապրանքների արտահանման հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրի հարցեր:
Նշենք, որ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Դրա արդյունքում Վիետնամն ստանում է շուկայի հինգ երկրների`Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ դուրս գալու հնարավորություն, որի համախառն ներքին արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 2,2 տրիլիոն դոլար, ինչպես նաև գրեթե 183 մլն սպառող: Իսկ Եվրասիական «հնգյակը», իր հերթին, կկարողանան արտոնյալ հիմունքներով մուտք գործել Վիետնամի ավելի քան 90 միլիոնանոց շուկա:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

