Երկուշաբթի, 27 Մարտի 2017 18:14
Ալինա Հովհաննիսյան

2016 թվականին Հայաստանը 20,9%-ով ավելացրել է մարդատար ավտոմեքենաների ներմուծումը` նախորդ տարվա 38,4% անկումից հետո

2016 թվականին Հայաստանը 20,9%-ով ավելացրել է մարդատար ավտոմեքենաների ներմուծումը` նախորդ տարվա 38,4% անկումից հետո

Արմինֆո. 2016 թվականին Հայաստանը 20,9%-ով ավելացրել է մարդատար ավտոմեքենաների ներմուծումը` մինչև  33 հազար հատ: Իսկ արժեքային արտահայտությամբ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը հաշվետու տարում կրճատվել է 2,1%-ով` 130.6 մլն դոլար: Այդ մասին վկայում են Հայաստանի մաքսային ծառայության տվյալները:

Ընդ որում, արտահանման դինամիկան դրսևորում է դրական թրենդ ինչպես քանակական, այնպես էլ արժեքային արտահայտությամբ: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է ընդամենը 1800 մարդատար ավտոմեքենա, ինչը 15 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտահանված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը ավելացել է 3 անգամ`  մինչև 7.7 մլն դոլար:

ՀՀ մաքսային ծառայության հաշվետվության համաձայն, Հայաստան մարդատար ավտգոմեքենաներ են ներկրվել, հիմնականում  Ռուսաստանից, (52,1%), Գերմանիայից (21,2%) ևւ Ճապոնիայից (19,7%), իսկ նմացած ծավալը բաժին է ընկել ԱՄՆ-ին, Կորեային, Թուրքիային, Կանադային  և այլն: Իսկ մեքենաներ են  արտահանվել առավելապես Ռուսաստան (97,3%):

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Հայաստանը մարդատար ավտոմեքենաների ներմուծումը կրճատել է  38,4%-ով, մինչև 27.3 հազար հատ: Արժեքային արտգահայտությամբ մարդատար ավտոմեքենաների ներմուծումը 2015 թվականին կրճատվել է  52,2%-ով` մինչև  133.4 մլն դոլար:  2015 թվականին Հայաստանից արտահանվել է ընդամենը 120 մարդատար ավտոմեքենա` 36,8% տարեկան անկմամբ: Արտահանված մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքը կրճատվել է 28,2%-ով, մինչև 2.6 մլն դոլար: