
Արմինֆո. Beeline-ը գործարկում է http://number.beeline.am կայքը, որի միջոցով կարելի է առցանց ընտրել և պատվիրել բջջային համարներ: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է անվճար առաքման ծառայություն: Բաժանորդներին հասանելի է ինչպես սովորական, այնպես էլ «Նիկելե, «Բրոնզե, «Արծաթե, «Ոսկիե և «Պլատինե դասի «գեղեցիկ համարներե:
Նշենք, որ 3 ամսվա ընթացքում գործում է 20 տոկոս զեղչ կայքով պատվիրված բոլոր «գեղեցիկ համարներե-ի համար, իսկ հետվճարային սակագնային փաթեթին միանալու դեպքում հաճախորդը կարող է վճարել «գեղեցիկ համարե-ի արժեքը մինչև 6 ամիս ժամկետում՝ «Արծաթե, «Ոսկիե և «Պլատինե դասի դեպքում:
«Առցանց կայքի գործարկումը, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և ձեռք բերել այն, դա հետադարձ կապի շնորհիվ ստացվող առավել հաճախակի հանդիպող մեր հաճախորդների ցանկություններից մեկն է: Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ http://number.beeline.am կայքում՝ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

