Երեքշաբթի, 28 Մարտի 2017 18:33
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված վարկերի տոկոսադրույքի կտրուկ նվազեցման մասին

Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված վարկերի տոկոսադրույքի կտրուկ նվազեցման մասին

Արմինֆո. Համաձայն նոր պայմանների ՀՀ դրամով տրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 16%-ից, ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկը` 9%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 7%-ից:

Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, և հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ընտրել տոկոսների մարման իրենց հարմար եղանակ:

«Համաձայն բանկի կողմից որդեգրած ռազմավարության, Արդշինբանկը շարունակաբար բարելավում է մատուցվող ծառայությունների պայմանները և փորձում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բավարարի յուրաքանչյուր հաճախորդի պահանջները: Մոտ ապագայում նույնպես մենք հանդես կգանք նոր առաջարկներով, որոնք հասանելի կլինեն հասարակության լայն խավերին և կքայլեն ժամանակին համընթաց», նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Տեղեկացնում ենք նաև, որ ոսկու գրավով ապահովված վարկերը տրամադրվում են նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ  www.ardshinbank.am կայքէջից: