Չորեքշաբթի, 29 Մարտի 2017 12:24
Կարինա Մելիքյան

Եվրաբանկը «Կոնվերս Բանկին» «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակ է շնորհել

Եվրաբանկը «Կոնվերս Բանկին» «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակ է շնորհել

Արմինֆո. 2017թ.-ի մարտի 17-ին ք. Մինսկում կայացած «Belarus: Trade Finance 2017» կոնֆերանսի շրջանակներում «Կոնվերս Բանկի» թիմը ճանաչվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտում «Introduction to Trade Finance» առցանց ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը՝ արժանանալով ՎԶԵԲ-ի  «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

 

«Կոնվերս Բանկը նման մրցանակի է արժանացել  առցանց ուսուցման ծրագրին մասնակցած աշխատակիցների աննախադեպ թվի և գրանցված բացառիկ արդյունքների շնորհիվ` Բանկի 116 աշխատակիցների գերակշռող մասը ծրագիրն ավարտել է՝ ապահովելով առավելագույն հնարավոր արդյունքներ»,- ասել են բանկում:

 

«Սա նշանակալի ձեռքբերում է: Մենք ուրախ ենք , որ Կոնվերս  Բանկը հանձն է առել հասնել ամենաբարձր չափորոշիչներին: Առցանց վերապատրաստման այս դասընթացը եզակի է իր տեսակի մեջ. Այն  մասնակիցներին  խորացված գիտելիքներ է տալիս առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև ընձեռում է միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,-ասել է ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ղեկավար   և Միջազգային առևտրի պալատի խորհրդի նախագահ Ռուդոլֆ Փյութսը:

 

Միաժամանակ, ՎԶԵԲ-ի «Trade Exchange» ամսագրի՝ միջազգային առևտրի ֆինանսավորման խնդիրներին նվիրված «Trade Finance Clinic» միջազգային մրցույթում  բանկի միջագային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանի պատասխանները ճանաչվել են լավագույնը, և նա արժանացել է «2016 expert - TRADE EXCHANGE» միջազգային մրցանակին:

 

«Կոնվերս Բանկում բարձր են գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Վերջինս հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկաներում Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը բազմակողմանի է՝ ընդգրկելով ինչպես առևտրի ֆինանսավորման, այնպես էլ ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման ոլորտները: Համագործակցության շրջանակներում նշված կազմակերպությունը մշտապես աջակցում է Բանկին՝ ընձեռելով մեր աշխատակիցների տեխնիկական վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման և միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,- ասել են Բանկում:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկը» Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկւ բաժնետերեր հանդես են գալիս Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերությունը`  14.06% և Էջմիածնի Մայր տաճարը` 5%: «Կոնվերս Բանկը» ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008 թ.-ից ի վեր և ներկայումս ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում:  2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. Բանկն արժանացել է ՎԶԵԲ "Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն" մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին։