Արմինֆո. Հայաստանի վերելակային տնտեսությունը, հնարավոր է, որ մասնավորեցվի: Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է առաջարկը, որպեսզի «Երվերելակ» պետական ՓԲԸ 100% բաժնետոմսերը 3-րդ անգամ հանվեն վաճառքի:
Ընկերությունը երկու անգամ հանվել է վաճառքի`առաջին անգամ 258 մլն դրամեվ, իսկ երկրորդ անգամ`նշված գոմարի 75% չափով: Երրորդ անգամ ՓԲԸ-ն նախատեսվում է աճուրդի դնել 94 մլն դրամ մեկնարկային գնով:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում գործում 4551 վերելակ: Վերանորոգումը թանկ կնստի, հին վերելակների վերանորոգմանը 2016 թվականին հատկացվել է 98 մլն դրամ: Նոր վերելակներ գրեթե չեն գնվում: 2017 թվականին, ըստ քաղաքապետարանի, այդ միջոցները կավելանան մինչև 103 մլն դրամ: Սակայն, ինչպես խոստովանել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կա պրոբլեմը համակարգված լուծելու անհրաժեշտություն`իրավական, տնտեսական և տեխնիկական հարթություններում: «Այսօր, մայրաքաղաք վերելակների մի զգալի մասը կարիքների ունի փոխարինման և արդիականացման, այլ ոչ թե վերանորոգման: Հետևաբար, որոշվել է ստանալ իրավասու խորհրդատվություն», - նշել է Արեյանը: Ըստ փոխքաղաքապետի, հավատարմագրային կառավարման նպատակով կներգրավվի խորհրդատվական ընկերություն: Նշենք, որ վերելակների կապիտլ վերանորոգման մասին նշվել է բազմիցս, սակայն, Երևանում շարունակում են գործել վերելակներ, որոնք գտնվում են վատթար վիճակում, իսկ ավելի վատ իրավիճակ է տիրում մյուս քաղաքների վերելակներում:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

