Արմինֆո. ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 2017-ի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կտրամադրի 1100 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում:
Ըստ գյուղատնտեսության նախարար Իգնատիոս Առաքելյանի 2011-2016 թվականերին երկրի ֆերմերական տնտեսություններին հատկացվել է 119.4 հազար մատչելի գյուղատնտեսական վարկեր`99,1 մլրդ. դրամ (մոտ $ 203 մլն.) գումարով:
Սուբսիդավորման գումարը կազմել է մոտ 4,7 մլրդ.դրամ դրամ: 2011-2014 թվականներին սուբսիդիաները սովորական ֆերմերների համար կազմել են 4% (14%-ից), իսկ 225 առավել անբարենպաստ (կլիմայով և բերքատվությամբ) գյուղերի համար`6%: 2016-ին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15 մլրդ.դրամի վարկեր, երկու փուլով, գարնանը և աշնանը, շուրջ 20,4 հազար ֆերմերների, որից սուբսիդավորման գումարը կազմել է 1163.0 մլն դրամ:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

