Հինգշաբթի, 30 Մարտի 2017 17:40
Նաիրա Բադալյան

ՀԲ-ն 1.8 մլն. եվրո կուղղի GIS համակարգերի ներդրմանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում

Արմինֆո. Համաշխարհայիին բանկը 1.8 մլն. երո կուղղի աշխարհագր-տեղեկատվական համակարգի (GIS) ներդրմանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գյուղատնտեսոթւյան վարման ճշգրիտ վերահսկողության և մոնիտորինգ տարբեր մակարդակներում: Այս մասին մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատիոս Առաքելյանը:

Ըստ նրա, այդ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսական հողերի ամբողջական զոնդավորում և իրական տեղեկատվություն ստանալ հողերի վիճակի մասին, այդ թվում նաև մշակութաբույսերի նույնականացման, ցանքատարածութոյւնների սահմանման և բերքի վիճակի մասին:

«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ, կապված GIS համակարգերի ներդրման հետ, որից հետո մենք կարող ենք որոշել գյուղատնտեսության իրական ներուժը և ավելի ճիշտ հասկանալ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել», - ասել է նախարարը, նշելով, որ GIS համակարգի մեկնարկից հետո ավելի հիմնարար կլինի ոլորտի դինամիկայի կանխատեսման դինամիկան: Նախարարն ընդգծել է, որ, որպես ստացված տեղեկատվության արդյունք կստեղծվեն գործարար ծրագրեր ֆերմերների համար, ֆերմերական տնտեսությունների զարգացման և արդյունավետության ապահովման նպատակով:

Կարևորելով համակարգը, Ի. Առաքելյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են մի շարք շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում նաև Բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման նախարարության, ջրային ռեսուրսների պետական ​​կոմիտեի հետ: