Հինգշաբթի, 30 Մարտի 2017 18:03
Նաիրա Բադալյան

15 մլրդ.դոլարի ներդրումներ, լավ է, թե վատ է Հայաստանի տնտեսության համար, մեկնաբանում է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը չի կարող իրացնել 15 մլրդ.դոլարի ներդրումներ: Այս մասին մարտի 30-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կառավարության նիստիվ հետո, մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի հայտարարությունները 15 մլրդ.դոլարի ներդրումների մասին:

Ըստ Սուրեն Կարայանի, 1-3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի կարող «մարսել» նման գումարներ: Նախարարն իրավատեսական է համարում ՀՀ վարչապետի հայտարարությունները 3.2 մլրդ.դրամի ներդրումներ ներգրավելու առումով: «Միայն երեք անհրաժեշտ պայմանների`ներդրումային նախագծերի, ֆինանսավորման աղբյուրների և դրանք իրականացնողների առկայության դեպքում պատրաստ եմ ծրագիրը համարել իրատեսական», - ասել է Կարայանը: Հետևաբար, վարչապետի հայտարարությունն ավելի իրատեսական է:

Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք արդեն ներգրավվել են Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում, ըստ Կարայանի, Ազգային վիճակագրական ծառայությունը շուտով կհրապարակի ներդրումների մասին տեղեկատվություն:

Նշենք, որ 15 մլրդ.դոլարի ներդրումների ներգրավման մասին խոստումներով ելույթ է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 2017-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 3.2 մլրդ.դոլարի ներդրումների ներգրավման հնարավորության մասին:

Նշենք, որ 2016 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 92 մլն դոլար: Մինչդեռ, երկրի կառավարությունը 2017-ին կանխատեսում է 3,9% տնտեսական աճ, որը 2018-2019 թվականներին համապատասխանաբար կաճի` 4% և 4.1 %: