
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1450.9 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 10.4%, իսկ փետրվարին արձանագրվել է 12.9% անկում, մինչև 675.3 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար-փետրվարին ՋԷԿ-երը 41% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 657.5մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 18%՝ մինչև 251.1 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 0.1%, մինչև 541.7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 59.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 15.4%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.6 մլն. ԿՎտժ:
Նշենք, որ 2015 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունը կրճատվել էր 43.7%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

