Արմինֆո. 2017 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՊԱ գծով ուղիղ ապահովագրական հատուցումների իրականացման նոր պայմանները: Ինչպես ավելիվաղ հայտարարել էր Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դեռ 2016 թվականին ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ տեխնիկական և ընթացակարգային նախադրյելաները, որպեսզի 2017-ի ապրիլից ԱՊՊԱ պոլիս ունեցողները կարողանան ապահովագրական հատուցում ստանալ իրենց ապահովագրական ընկերությունից:
Հետագայում այդ գումարը ռեգրեսի իրավունքով վերադառնում է ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրված է վնաս պատճառած վարորդի ավտոմեքենան: Այսպիսով, ավտոսեփականատերերը պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի դեպքում գործ կունենա միայն իրենց ապահովագրական ընկերության հետ: Դա թույլ կտա բարձրացնել ապահովագրության պայմանագրերի սպասարկման որակը, վերածնելով «Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը:
Նա հավելել է, որ գործընթացի օպտիմալացման արդյունքում մոտ 2-3 անգամ կրճատվում է փորձագիտության անցկացման և ԱՊՊԱ գծով հատուցումների իրականացման ժամկետը, քանի որ 2017 թվականի ապրիլի 1-ից, պարզեցված հատուցման դեպքում այն կկազմի 6-17 օր, նախկին` 9-81 օրերի փոխարեն, իսկ ստանդար հատուցման դեպքում կկազմի 10-41 օր, նախկինում գործող` 16-119 օրերի փոխարեն: Վ.Ավետիսյանը նաև նշել է, որ ապրիլի 1-ից բարձրացվել է նաև մեկ ապահովագրական պատահարից տուժած անձանց հատուցվող գումարի առավելագույն շեմը, նախկին`10 մլն.դրամից մինչև 33 մլն.դրամ, իսկ մեկ պատահարի մասնակից բոլոր տուժածներին պատճառված վնասի չափը բարձրացվել է մինչև 18 մլն.դրամ, նախկինում գործող` 1.8 մլն.դրամի փոխարեն: Ընդ որում, մեկ պատահարի հետևանքով մեկ տուժածի համար նախատեսվող հատուցման առավելագույն շեմը և գույքային վնասի հատուցումը համապատասխանար պահպանվել է` 3.3 մլն.դրամ և 1.8 մլն.դրամ մակարդակներում: Բացի այդ, ԱՊՊԱ ոլորտում ստանդարտացվել են բոլոր փաստաթղթերը, մասնավորապես, կկիրառվեն հայտարարությունների, ծանուցումների, փորձագիտական եզրակացությունների, հարցումների տիպային օրինակներ: Դա սպառողին հնարավորություն կտա ստանալ լիարժեք տեղեկատվություն, անկախ նրանից, թե որ ապահովագրական ընկերությունում է սպասարկվում: Նա ընդգծել է, որ թվարկված փոփոխությունները վերաբերվում են բոլոր գործող ԱՊՊԱ պայմանագրերին:
«Ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն ավտոսեփականատերերին հնարավորություն կտա ապահովագրական ընկերությունն ընտրել ըստ սպասարկման որակի և վնասի գնահատման օբյեկտիվության: Նշված գործոնների առկայությունն առողջ մրցակություն կապահովի ապահովագրական ընկերությունների միջև, ինչն էլ, իր հերթին, նոր մակարդակի կհասցնի ապահովագրական հատուցումների գործընթացի որակը»,-գտնում է Վ.Ավետիսյանը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 32,9 մլրդ դրամ, ապահովագրական հատուցումների ծավալը` 14.2 մլրդ դրամ: Ապահովագրական պրեմիաների և հատուցումների կառուցվածքում ավանդաբար գերիշխում է ԱՊՊԱ ոլորտը, համապատասխանաբար կազմելով` 55.3% և 62% (18.2 մլրդ և 08.08 մլրդ դրամ): 2016 թվականի դինամիկան ապահովագրական պրեմիաների և հատուցումների գծով 1.1-12.7% անկումից հետո արձանագրել է 3.5-3.4% աճ: Ապահովագրական պրեմիաների ծավալներով ԱՊՊԱ հատվածի առաջատարներն են`«Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ընկերությունները: