Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017 19:04
Ալինա Հովհաննիսյան

2017 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը ավելացել է տարեկան 23,6%-ով

2017 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը ավելացել է տարեկան 23,6%-ով

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480 198 մարդ, որը 23,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2016 թվականի մարտ ամսվա հետ համեմատած, 2017 թվականի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27.3 տոկոսով:  2017 թվականի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165 512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 5058 մարդ:

2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 21.2 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 4894 տոննա ապրանք, որը 78.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 266.8  տոկոսով: 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 16 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: