Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017 19:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի շաբաթական տեմպերը դանդաղել են 2,7%-ից մինչև 0,9%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի շաբաթական տեմպերը դանդաղել են 2,7%-ից մինչև 0,9%: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բոլոր թանկարժեք մետաղների վերընթաց թրենդը պահպանվել է, բացառությամբ պլատինի, որի վեկտորն աճից փոխվել է անկման:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 3-9-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19454,03  դրամ (շաբաթվա  աճի դանդաղում 2.5%-ից մինչև 0,7%), արծաթինը` 280,4 դրամ (շաբաթվա աճի արագացում  1,7% մինչև 3,3%), պլատինի համար` 14899,93  դրամ (շաբաթվա դինամիկայի փոփոխությունը `2,1% աճից մինչև 0,7% անկում), պալադիումինը` 12347,31դրամ (շաբաթական աճի դանդաղում 4,6%-ից մինչև 0,3%):