Արմինֆո. Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Բելառուսում մեկնարկել է «իԴրոն» նախագիծը («Անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրություն»), որն իրագործվում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում:
Նախագծի նպատակն է փոխացնել Արևմուտքի փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և օգնել ուսումնական կենտրոններ բացել անօդաչու թռչող սարքերի (ԱՍԹ) ուսումնասիրության և պատրաստման համար։ Նախաձեռնությունը միավորում է ութ երկիր ՝Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս։ Երեք տարի տևողություն ունեցող նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիոն եվրո։ Գումարը բաշխվելու է մասնակից երկրների 17 համալսարանների ու ընկերությունների միջև։ Եռամյա ծրագրի արդյունքում երկրները կմշակեն սեփական կրթական ծրագրերը և իրենց հիմքի վրա կստեղծեն անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրության կենտրոններ։Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում, որը գործում է 2014-2020թթ.:
eDrone նախագծում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները։ Առաջինում կստեղծվի լաբորատորիա, երկրորդը կզբաղվի ծրագրի տնտեսական հիմնավորմամբ։
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |