Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017 17:37
Ալինա Հովհաննիսյան

Այսուհետև Հայաստանում երկու շաբաթվա ընթացքում կարելի է փոխանակել կամ վերադարձնել գնված օծանելիքն ու տեքստիլ արտադրանքը

Այսուհետև Հայաստանում երկու շաբաթվա ընթացքում կարելի է փոխանակել կամ վերադարձնել գնված օծանելիքն ու տեքստիլ արտադրանքը

Արմինֆո. Այսուհետև հայ սպառողն իրավունք ունի ոչ միայն փոխանակել, այլև վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: Մասնավորապես, հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատճաշ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկի հետ կապված իրավական ակտերի հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:

 
Ինչպես հաղորդել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կան ապրանքներ, որոնք վերադարձնելն օրենքով անհնար է` պարենային ապրանքներ, դեղորայք, գրքեր և այլն: Այն ապրանքների ցանկը, որոնք վերադարձման ենթակա չեն, հաստատում է կառավարությունը:

 

«Հաշվի առնելով ԵՄ փորձը, ինչպես նաև Հայաստանում ձևավորված ապրանքների, մասնավորապես, կենցաղային տեխնիկայի, հագուստի և այլ ապրանքների վերադարձման մշակույթը, անհրաժեշտություն էծագել ընդլայնելու վերադարձման ենթակա  պատշաճ որակի  ապրանքների ցուցակը և դրանում ներառել օծանելիքը, տեքստիլ արտադրանքմ ու կահույքի առարկաները», - հայտարարել է Սուրեն Կարայանը: ragment-->