Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2016 թվականի վերջին կազմված է եղել 2 413 943 ֆիզիկական և 79 609 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 493 558 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 553 107 հաշիվներ, որից 4 368 596 – ը պատկանել են ֆիզիկական, իսկ 184 511 –ը` իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, հաճախորդը բազան ՀՀ բանկերում տարեկան կտրվածքով աճել է 4,5% կամ 135 562 հաճախորդով: Հաճախորդների հաշիվները մեկ տարում տարեկան կտրվածքով աճել են 6.2%:
Նշենք, որ 2015-2016 թվականներին Հայաստանի բանկային շուկան լքեցին 4 բանկեր` ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկը (2015-ի դեկտեմբերին), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Հայկական Զարգացման բանկը (2016-ի դեկտեմբերին), համապատասխանաբար միավորվելով Ինեկոբանկին, Հայէկոնոմբանկին, Արարատբանկին և Արդշինբանկին: Արդյունքում, 2017 թվականին Հայստանում մնաց 17 բանկ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

