Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 18:23
Նաիրա Բադալյան

Հայաստանում կսկեն զբաղվել Վիետնամական խոզերի բուծմամբ

Հայաստանում կսկեն զբաղվել Վիետնամական խոզերի բուծմամբ

Արմինֆո. Արարատյան դաշտավայրում կսկեն զբաղվել Վիետնամական խոզերի բուծմամբ: Ծրագիրը իրականացումն ակնկալվում է երկրի գյուղնմախարարության ընթացիկ տարվա 10 ներդրումային նախագծերին շրջանակներում: Շուտով ծրագրային փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ տարածքային  կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:

 

Արարատի մարզի ներդրումային ծրագրերը նախատեսում են նաև`Օրգանական մթերքների արտադրություն և վերամշակման կազմակերպում Տափերականում, Չորանոցի ստեղծում Ազատավանում, Գինու և մրգային օղիների արտադրություն Փոքր Վեդիում,  Ջերմոցային տնտեսության հիմնում Ղուկասավանում, Ջերմոցային տնտեսության հիմնում Նոր կյանքում, Չորանոցի և մրգի սառնարանի կառուցում Վեդիում, Աղբի տեսակավորման կայանի կառուցում Վեդիում, Կաթի վերամշակում` «ԼենՀով» Լուսաշողում, Սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում` «Ոսկե կացին» Մասիսում: