Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:20
Մարիաննա Մկրտչյան

Աթամբաևն ու Սարգսյանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը

Աթամբաևն ու Սարգսյանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը

Արմինֆո. Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանդիպել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանն Աթամբաևին տեղեկացրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական միջոցառումների մասին, որը կընթանա Բիշքեկում` Ղրղըզստանի նախագահությամբ:

Աթամբաևն ու Սարգսյանը քննարկել են առաջիկա նիստի օրակարգը, որի ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը,  ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ասպեկտները:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ  գորկծունեության  ընթացիկ տարվա ծրագրորն այն համատեքստում, որ Ղրղըզստանի նախագահի առաջարկությամբ 2017 թվականը նվիրված կլինի եվրասիական տարածությունում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ստեղծմանը: