Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 14:12
Էմմանուիլ Մկրտչյան

Բժշկություն. «հիվանդ», թե ապահովագրական

Բժշկություն. «հիվանդ», թե ապահովագրական

Արմինֆո.Հայաստանի բժշկական ծառայությունների շուկան այսօր հիշեցնում է առանց կանոնների մի խաղ, որը ժողովուրդն արդեն վաղուց մկրտել է որպես  «բժշկական խարդախություն»: Իհարկե, Հայաստանը, որպես պետություն, ի վիճակի չէ իր քաղաքացիներին ապահովել անվճար առողջապահություն, բայց ի վիճակի է էապես բարձացնել բուժսպասարկման որակը, քանի որ ունի որակյալ կադրեր և լավ հագեցված կլինիկաներ, բուժկենտրոններ ու լաբորատորիաներ: Ընդամենը պահանջվում է հաստատել տարրական կարգուկանոն, ոլոտը դուրս բերել խորն ստվերից, որը, տարբեր գնահատականներով, հասնում է տարեկան 90 մլրդ.դրամի, ինչպես նաև սահմանել, այսպես կոչված, խաղի կանոնները, ներդնել բուժհաստատությունների գործունեության ընթացակարգերը և ուժեղացնել վերահսկողությունը: Այդ խնդիրը բազմաթիվ երկրներ լուծում են մեկ հիմնական դեղատոմսի միջոցով – ներդնելով պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ), գործիք, որն ի վիճակի է շահերի բախման և զսպումների ու հահակշիռների սկզբունքի հիման վրա գոնե մի քիչ կարգ ու կանոն ապահովել երկրի առողջապահության ոլորտում: Հայաստանում արդեն սկսվել է ՊԲԱ ներդրման հայեցակարգի մշակումը, հաշվի են առնվում նաև պետության կողմից կարիքավոր քաղաքացիներին տրամադրվող դոտացիաները, և, ամենայն հավանականությամբ, մի քանի տարուց բոլորս էլ կդառնանք այդ համակարգի անմիջական շահառուները: Ապահովագրական բժշկության նրբությունները հասկանալու նպատակով ԱրմԻնֆո լրատվական գործակալության տեսաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի հետ:

Բժշկական ապահովագրությունը Ձեր կողմից ղեկավարվող ապահովագրական ընկերության համար մոտ թեմա է, ընկերությունը շուկայի առաջատարն է բժշկական ապահովագրության դասում: Չէ որ դուք նաև մեծ փորձ ունեք պաշտոնյաների առողջության ապահովագրության գծով, երբ մի քանի տարի առաջ պետությունը բիզնեսին փոխանցեց այդ ոլորտի կառավարման իրավունքը, իսկ հետո ետ վերցրեց, համակարգը կատարյալ չլինելու պատրվակով: Բայց, այնուամենայնիվ, ինչի՞ շնորհիվ «Ինգո Արմենիա» ընկերությանը հաջողվեց հաջողություններ գրանցել այդ ոլորտում:

Մեր ընկերությունն այսօր զբաղեցնում է կամավոր բժշկական ապահովագրության շուկայի 35 տոկոսանոց նիշան, տարեկան 10 տոկոս աճով: Գտնում եմ, որ դա լավ ցուցանիշ է, որի հիմքերը դրվեցին դեռ 15 տարի առաջ: Այն ժամանակ մենք գիտեինք, որ վաղ թե ուշ Հայաստանում անհրաժեշտություն կառաջանա մտածել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու մասին, և մենք, մշակելով և կատարելագործելով կամավոր հատվածի մեթոդաբանությունը, այս տարիներին աստիճանաբար պատրաստվում էինք դրան: Հետևաբար, այն ժամանակ ներդնելով ամուր հիմքեր, այսօր մենք առաջինն ենք այդ հատվածում, մշտապես զարգացնելով և կատարելագործելով բժշկական ապահովագրության պրոդուկտները, հատուկ ուշադրություն հատկացնելով նաև ծառայութոյւնների որակին: Բայց որակից բացի մենք շեշտը դնում ենք նաև մյուս կարևոր բաղադրիչների՝սպասարկման արագության և հատուցումների գործընթացի լիակատար թափանցիկության վրա: Այս բոլոր պարամետրերը պահպանվում են ոչ միայն տարիներով փորձարկված մեթոդաբանության, այլ նաև մեր ընկերության փորձված պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ, այդ թվում նաև փորձագետ-բժիշկների, որոնք պաշտպանում են մեր հաճախորդների շահերը: Հայաստանը մեծ երկիր չէ,  այստեղ բժիշկների ու կլինիկաների ընտրության հարցում աշխատում է բանավոր ռադիոյի սկզբունքը, և շատ կարևոր է հաճախորդներին հեռու պահել սխալներից: Եվ չնայած վերջնական ընտրությունը, բնականաբար, կատարում է հաճախորդը, որը մեր բժշկական վկայագրի տնօրինողն է, մենք խորապես շահագրգռված ենք մեր հաճախորդ-հիվանդի հաջող բուժման հարցում, դրա համար էլ մեր փորձագետները միշտ պատրաստ են առաջարկել ամենաշահավետ տարբերակներ:

Ինչպիսի՞ն են ձեր կլինիկական բազայի կառույցները: Շա՞տ մասնավոր անձինք են դիմում կամավոր բժշկական ապահովագրություն ստանալու նպատակով:

Իհարկե ոչ, շատ չեն, հաճախորդների ընդհանուր բազայի մոտ 2 տոկոսը: Ապահովագրական ռիթեյլի շուկան նոր է ծնվում: Մենք հիմնականում սպասարկում ենք ընկերություններին, որոնք ապահովագրում են իրենց աշխատակիցներին: Դրանք Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպություններ են, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Այսօր շուկայի աճը հիմնականում կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների առողջության ապահովագրությունից: Ոլորտը ներկայումս էական վերելք է ապրում և ունի բարձր կապիտալացում: Իսկ տնտեսության մյուս ոլորտներն այդ առումով իրենց պահում են շատ պասիվ, ինչը հասկանալի է - երկրում ճգնաժամ է:

Ո՞վ է այսօր ձեր պոտենցիալ հաճախորդը: Ինչպիսի՞ն պետք է լինի նրա ամսական աշխատավարձը:

Դրանք ընկերությունների հաջողակ մենեջերներ են և սովորական աշխատակիցներ, որոնց ամսական աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ և ավելի: Այս տարի ֆիզիկական անձանց համար գործարկեցինք մի նոր պրոդուկտ, որի արժեքը մեկ անձի համար սկսվում է տարեկան 200 հազար դրամից, երեխաների համար 30 տոկոս զեղջով: Մենք այն փորձարկել ենք, և հուլիսի 1-ից կսկսենք վկայագրերի վաճառքը: Ծրագիրը լավն է ու լիակատար, ներառում է բոլոր ամբուլատորիաները, ստացիոնարները, ախտորոշումը, բուժման բոլոր գործընթացները, դեղամիջոցները: Ծրագիրը կառուցված է այնպես, որ ամեն տարի դրան ավելանում է ծածկույթի մի նոր «բաժին»: Այսինքն, հաճախորդի բեռը չի ավելանում, բայց ծածկույթն ավելանում է: Իհարկե, անկախ հատուցումից: Այդ սահմանափակումը հիմնականում կապված այսպես կոչված հակասելեկցիայի ռիսկի հետ, երբ ապահովագրության վկայագիրը կարելի է գնել արդեն նախատեսված թանկարժեք բուժումը տնտեսելու նպատակով: Չէ որ չի կարելի ապահովագրել առանց ռիսկերի անդերռայթինգի, առանց սամանելու ռիսկին համարժեք դրույքը: Հետևաբար, պայմանագրում նշված որոշ ծածկույթներ իսկույն ուժի մեջ չեն մտնում, դրա համար անհրաժեշտ է այսպես կոչված՝ սպասման փուլ: Կյանքի ապահովագրությունն ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից 6 ամիս անց, որոշ հիվանդությունների ապահովագրություններ կարող են ուժի մեջ մտնել, օրինակ, մեկ տարի անց: Այստեղ շատ կարևոր է այդ հիվանդության վրա հասնելուն չսպասելը, այլ մեծ ուշադրություն դարձնել համալիր կանխարգելիչ միջոցառումներին: Հետևաբար, սկզբում մեր հաճախորդը մեկ տարվա ընթացքում անցնում է լիակատար հետազոտություն, իսկ անհրաժեշտ և անմիջական բուժման բոլոր գործընթացներն ընդունվում են ավելի ուշ, որպես կանոն – երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում: Այսինքն, ծրագիրը հաշվարկված է ոչ թե մեկ, այլ 3-5 տարիների համար: Այժմ պատրաստվում է on-line հարթակը, որը պոտենցիալ հաճախորդին թույլ կտա ներկայացնել հայտը և ստանալ ապահովագրության վկայագիրը, on-line ռեժիմով ստանալով նաև անհրաժեշտ բոլոր ուղեկցող ցուցումներն ու առաջարկությունները:  

Ծրագրը սահմանափակո՞ւմ է բուժհաստատության ընտրությունը:

Մենք սահմանափակումներ չենք դնում, մարդը կարող է բուժվել այնտեղ, որտեղ իրեն հարմար է Հայաստանի ցանկացած լիցենզավորված կլինիկայում, ցանկացած ամբուլատորիայում: Մենք բոլորի հետ աշխատում ենք, բայց ինչպես արդեն նշեցի, կան նաև մեր կողմից առաջարկվող տեղեր: Խոսքը ոչ միայն հիվանդանոցների անվանումների մասին է, այլ բուժման առաջնահերթ ուղղությունների, մասնագիտացումների: Օրինակ, մենք գիտենք, թե Երևանում որտեղ է գործում  տոմոգրաֆիայի լավագույն սարքավորումը, քանի որ լինում են դեպքեր, երբ դա անհրաժեշտ է: Մենք գիտենք, թե որ բժիշկն է հատկապես խորացել այս կամ հիվանդությունների բուժման մեջ, կամ որ կլինիկայում կան անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Բուժհաստատությունների հետ համագործակցության ընթացքում ի՞նչ հիմնական պրոբլեմների եք բախվել

Հիմնականում բուժսպասարկման գների հետ կապված պրոբլեմներին, որոնք պետության կողմից հաստատված չեն և տարբեր կլինիկաներում տարբեր են, ընդ որում՝ մի քանի անգամ տարբերվում են: Դա լուրջ պրոբլեմ է: Ենթադրենք, քթի պատնեշի վիրահատությունը մի հիվանդանոցում արժե 500 հազար դրամ, իսկ մյուսում՝ 200 հազար դրամ, ընդ որում, ինչպես վիրահատական միջամտության, այնպես էլ կլինիկայում գտնվելու պայմանների առումով ոչ մի տարբերություն չկա: Այստեղ խնդիրն առաջխաղացման, դիրքավորման մեջ է: Որքան շատ է առաջխաղացված տվյալ կլինիկան կամ բժիշկը, այնքան թանկ են ծառայությունները: Բայց դա էլ, ինչպես հասկանում եք, դեռ ոչինչ չի ասում: Կան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք հակված չեն իրենց գովազդել և աշխատում են 20-30 տոկոսանոց համեստ մարժայով, այլ ոչ թե՝ 200-300 տոկոսով: Մենք առաջարկում ենք, իսկ մարդիկ իրենք են ընտրում:

Երկրոդ կարևոր խնդիրը բուժարձանագրությունների բացակայությունն է: Չէ որ դա ցանկացած բուժման հիմքն է: Դրանց բացակայությունն էլ բերում է նրան, որ ախտորոշմանն ու բուժմանն ուղղված գումարը հաճախ  մի քանի անգամ գերազանցում է իրական անհրաժեշտ գումարին: Այժմ պետությունն աշխատում է այդ կարևորագույն պրոբլեմի վրա, ստեղծված են փորձագիտական խմբեր, որոնք աշխատում են 50 հիմնական ուղղություններով: Այդ արձանագրությունները մշակվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկների հիման վրա: Դրանք կհամաձայնեցվեն ԱՀԿ հետ և կընդունվեն: Դրանց ներդրումից հետո երկիրը կանցնի հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ), որը կդրվի հիվանդությունների և պաթոլոգիաների բուժման գնի սահմանման հիմքում: Այդ սկզբունքները, վստահ եմ, կդրվեն նաև ՊԲԱ ներդրման հիմքում: Այդ դեպքում ապահովագրական պատահարով նախատեսվող հատուցման գումարը ոչ թե կլինի օդից վերցված թիվ, այլ հիմնված կլինի այդ արձանագրությունների վրա, որոնք պետք է անցնի հիվանդը: Այդ ժամանակ մենք գործ կունենանք ոչ թե կլինիկայի կողմից իր հայեցողությամբ սահմանված գնի, այլ բուժման ֆիքսված վճարի հետ, որը հիմնված կլինի ախտորոշման և բուժարձանագրությունների արդյունքների վրա: Սա է միջազգային փորձը, և մենք էլ շուտով դրան կհասնենք:    

Ինչպե՞ս եք այսօր կառավարում ռիսկերը, բուժծառայությունների շուկայում ունենալով այդքան բաց և չկարգավորված ճեղքեր: Չէ՞ որ նման պայմաններում անհնար է հաշվարկել ծառայությունների ինքնարժեքը:

Այդ աշխատանքն իրենց վրա են վերցնում մեր փորձագետ-բժիշկները: Այսինքն, բժշկական հատուցումների մեր բաժինը ոչ միայն ձևակերպում է գործընթացը, այլ նաև յուրաքանչյուր պատահարը  քննարկում հիվանդների հետ: Արդեն լավ է, որ յուրաքանչյուր հիվանդանոցում կա ապահովագրության բաժին, որտեղ նստած են ապահովագրության առանձնահատկություններին և կանոններին տեղյակ մարդիկ: Այնպես որ, առայժմ ամեն ինչ արվում է ձեռքի աշխատանքով:

Բայց չէ՞ որ դրանք մեծ ծախսեր են և ռիսկեր:

Այո, դրանք ծախսեր են և ժամանակի կորուստ: Եթե ամեն ինչ լիներ ստանդարտացված, ապա կարելի էր հատուցումը կատարել մեկ օրում: Ներկայումս մենք հատուցումն իրականացնումենք 5-7 օրում:

Ինչպե՞ս եք վերաբերվում ՊԲԱ համակարգի հնարավոր ներդրմանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե ի՞նչ եք զգում երկրում ՊԲԱ համակարգին անցնելու անհրաժեշտության մասին խոսելիս:

ՊԲԱ-ն  առողջապահության ֆինանսավորման ամենաարդյունավետ ձևերից մեկն է: Իսկ մեզ, ապահովագրողներիս համար, ՊԲԱ-ն զգալի թռիչք կդառնա նաև կամավոր բժշկական ապահովագրության զարգացման համար: ՊԲԱ-ից մենք զգալի շահույթ չենք ակնկալում, քանի որ, լավագույն դեպքում, միայն արդյունավետ ապահովագրողները կարող են որոշակի մարժա ստանալ պարտադիր ապահովագրության այդ տեսակի սպասարկումից, որովհետև ՊԲԱ շրջանակներում սակագները և ընթացակարգերն ամբողջովին կարգավորված կլինեն պետության կողմից: Իրական շահույթ մենք կարող ենք ստանալ ՊԲԱ-ի լրացուցիչ պրոդուկտների վաճառքից:

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը կառավարելն ավելի շահավետ է հենց ապահովագրական շուկայի միջոցով: Ապահովագրողները հստակ հետևում են իրենց յուրաքանչյուր հատուցմանը և պահանջում ծախսերի հիմնավորումներ: Դա ձեռնտու է պետությանը, հաճախորդներին, ապահովագրողներին, ինչպես նաև առողջապահության ոլորտին, որն ստիպված կլինի հրաժարվել հսկայական ստվերային շրջանառություններից և սկսել զարգանալ քաղաքակիրթ գործընթացների շրջանակներում:

Սակայն, Հայաստանում ՊԲԱ ներդրման համար անհրաժեշտ է զարգացնել նաև ուղեկցող ենթակառուցվածքները: Իսկ առաջին քայլը կարող է լինել բոլոր ապահովագրվածների on-line հաշվառման ներդրումը, նրանց անձնական տվյալներով քարտերի ստեղծումը: Գոյություն ունեն պոլիկլինիկական, բոլորովին ոչ լիակատար, թղթային անկետաները, որոնք պետք է տեղեփոխել on-line համակարգ, ինչպես նաև բոլոր հիվանդությունների պատմությունները, անձնական տվյալները, իսկ ցանկացած բուժում, որը նշանակվում է, ավտոմատ կերպով պետք է մտնի ծրագրի մեջ: Սա ՊԲԱ-ի պարտադիր պայմանն է, քանի որ միայն այդ դեպքում մենք կարող ենք գնահատել մարդու առողջական վիճակը, նրա մոտ քրոնիկ հիվանդությունների, պատալոգիաների առկայությունը: Հիվանդության պատմությունը պետք է լինի առավելագույնս լիակատար: Անալիզների, ախտորոշումների, բժշկական մանիպուլյացիաների, վիրահատական միջամտությունների բոլոր արդյունքները պետք է պատշաճ կերպով արձանագրվեն և ֆիքսվեն մարդու հիվանդության թվային պատմության մեջ: Այդ դեպքում կբացառվի որոշակի ծառայությունների դիմաց որևէ վճարը չգրանցելը: Այստեղ տեղի է հիշել 7 տարի առաջ ԱՊՊԱ համակարգի ներդրման պատմությունը: Մինչ մենք սահմանափակվում էինք թղթային վկայագրերով և պայմանագրերի գույքագրումն իրականացնում եռամսյակի կտրվածքով, եղան խարդախության դեպքեր, գործակալների կողմից միջոցների յուրացում, քրեական գործեր: Այսօր, երբ արդեն անցել ենք on-line ռեժիմին, խարդախության հնարավորությունները գրեթե վերացել են: Նույնը կարել է ասել նաև ՊԲԱ մասին: Լիակատար on-line հաշվառումը և վերահսկողությունը մեր, այսինքն՝ ֆինանսավորող և կառավարող կողմի աշխատանքի կարևորագույն պայմանն է: Բժիշկների համար նախատեսված բժշկական պրոդուկտները նույնպես պետք է պարտադիր կերպով մտնեն on-line համակարգ, բուժհաստատության և բժիշկների գործունեությունը վերահսկելու համար:

ՊԲԱ բազայի ստեղծումը մեզ՝ապահովագրողներիս թույլ կտա առաջարկել մեր լրացուցիչ պրոդուկտները, օպցիաները, դրանք գրագետ ձևով ներկայացնել: Ենթադրենք, դուք պետք է անցնեք տոմոգրաֆիա: ՊԲԱ շրջանակներում դուք ստիպված կլինեք մեկ շաբաթ սպասել, իսկ ապահովագրական ընկերությունից ունենալով լրացուցիչ օպցիա, դուք հնարավորություն կստանաք հետազոտվել ձեզ հարմար ցանկացած ժամի, կամ ձեր բժշկի մոտ անմիջապես ձեռնամուխ լինել խորհրդատվություններին:

Այսինքն, լինելով ՊԲԱ համակարգում և ունենալով ձեր լրացուցիչ վկայագիրը, մարդը կարող է հետազոտությունը և բուժումն անցնել իրեն բուժող բժշկի մո՞տ: Դա ընդունվա՞ծ պրակտիկա է զարգացած երկրներում:

Որքանով տեղյակ եմ, առողջապահության զարգացման նոր ծրագիրը ենթադրում է առողջապահության համակարգի բազմամակարդակ կառուցվածք, սկսած ընտանեկան բժշկից և վերջացրած մասնագիտացված բուժհաստատությունով: Մենք պետք է աշխատենք բոլոր բժիշկների, կլինիկաների, ամբուլատորիաների, լաբորատորիաների, ինչպես նաև բոլոր նրանց հետ, որքեր լիցենզավորված են պետության կողմից:

Դե ինչ, մնում է սպասել նորամուծություններին և հուսով ենք, որ առողջապահության համակարգում տիրող նեկայիս խառնաշփոթը շուտով կավարտվի, իսկ ապահովագրական բժշկությունը կդառնա գլխավոր դեղատոմսերից մեկը մեր առողջապահության համակարգի առողջացման ճանապարհին: Շնորհակալություն հարցազրույցի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրաչ Բերբերյանը նշել է Հայաստանում գյուղատնտեսական ապրանքների գների աճի պատճառներըՀրաչ Բերբերյանը նշել է Հայաստանում գյուղատնտեսական ապրանքների գների աճի պատճառները
Ակնթարթային վճարումներ Արդշինբանկի ոչ կոնտակտային քարտերովԱկնթարթային վճարումներ Արդշինբանկի ոչ կոնտակտային քարտերով
Գյուղատնտեսական ապահովագրության գործարկման նախաշեմին գյուղվարկավորումը դուրս է եկել ստագնացիայից և արձանագրել 7.4% աճԳյուղատնտեսական ապահովագրության գործարկման նախաշեմին գյուղվարկավորումը դուրս է եկել ստագնացիայից և արձանագրել 7.4% աճ
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության մասինԻրանը և Հայաստանը պայմանավորվել են գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրության մասին
Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշըՕգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը
Սեյսմիկ անվտանգությունից մինչև բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանինՍեյսմիկ անվտանգությունից մինչև բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Քայլեր են ձեռնարկվում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբՔայլեր են ձեռնարկվում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ
2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային մուտքերն աճել են 16.1 տոկոսով2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային մուտքերն աճել են 16.1 տոկոսով
Վարչապետ. Մեզ անհրաժեշտ է այնպիսի տնտեսական աճ, որի յուրաքանչյուր տոկոսն զգալի լինի բնակչությանըՎարչապետ. Մեզ անհրաժեշտ է այնպիսի տնտեսական աճ, որի յուրաքանչյուր տոկոսն զգալի լինի բնակչությանը
Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնըԴիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը
Հայաստանում տնտեսական ակտիվությունը վերջին ամիսներին կայուն աճ է ցուցադրումՀայաստանում տնտեսական ակտիվությունը վերջին ամիսներին կայուն աճ է ցուցադրում
Ավիաընկերությունները և տուրգործակալությունները չեն հաստատում <Վերին Լարս> անցկատում խնդիրների պատճառով Հայաստանի ուղղությամբ տոմսերի կտրուկ թանկացման մասին տեղեկատվությունըԱվիաընկերությունները և տուրգործակալությունները չեն հաստատում <Վերին Լարս> անցկատում խնդիրների պատճառով Հայաստանի ուղղությամբ տոմսերի կտրուկ թանկացման մասին տեղեկատվությունը
Փաշինյան. Անհրաժեշտ է փոխել պետության տնտեսական մոդելըՓաշինյան. Անհրաժեշտ է փոխել պետության տնտեսական մոդելը
Հայաստանը և Չինաստանը պատրաստ են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելՀայաստանը և Չինաստանը պատրաստ են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնել
Իրանի փոխնախարար. Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկ ծրագրեր իրականացնելու համարԻրանի փոխնախարար. Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկ ծրագրեր իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններըՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները
ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել էՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է
Դավիթ Անանյան. 2018 թվականի առաջին 7 ամիսների հարկային մուտքերը գերազանցել են բյուջեով նախատեսված ցուցանիշներըԴավիթ Անանյան. 2018 թվականի առաջին 7 ամիսների հարկային մուտքերը գերազանցել են բյուջեով նախատեսված ցուցանիշները
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ ՎալկոյինՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին
Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ՀայաստանումԵվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
EIS- ը 34 միլիոն եվրո կներդնի բարձրակարգ ՏՏ ծրագրեր իրականացման համարEIS- ը 34 միլիոն եվրո կներդնի բարձրակարգ ՏՏ ծրագրեր իրականացման համար
Հարկային մարմինը տեղեկացնում է. նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են տրամադրել կտրոններ, որոնք բացահայտում են երկու կողմերում գործարքներըՀարկային մարմինը տեղեկացնում է. նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են տրամադրել կտրոններ, որոնք բացահայտում են երկու կողմերում գործարքները
Grant Thornton-ն ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կոչ է անում թարմացնել Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին հին պայմանագիրըGrant Thornton-ն ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կոչ է անում թարմացնել Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին հին պայմանագիրը
2019 թվականի վերջին ԵԱՏՄ-ում կարող է արդեն վերջնական ձևավորվել միասնական վճարային համակարգը2019 թվականի վերջին ԵԱՏՄ-ում կարող է արդեն վերջնական ձևավորվել միասնական վճարային համակարգը
Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքովՆերդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով
Ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ-ն ձեռնամուխ է լինում Հայաստանում ներդրումային գործունեությանըԱմերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ-ն ձեռնամուխ է լինում Հայաստանում ներդրումային գործունեությանը
ԱՄՆ դեսպանը խորհուրդ է տալիս Հայաստանում իրանական բիզնես գործընկերներին խորհրդատվություններ ստանալ դեսպանատանը` խուսափելու պատժամիջոցների ազդեցությունիցԱՄՆ դեսպանը խորհուրդ է տալիս Հայաստանում իրանական բիզնես գործընկերներին խորհրդատվություններ ստանալ դեսպանատանը` խուսափելու պատժամիջոցների ազդեցությունից
Փորձագետ. Հայաստանում զբաղվածության խնդիրը կարելի է լուծվել մեկ, առավելագույնը`երկու տարումՓորձագետ. Հայաստանում զբաղվածության խնդիրը կարելի է լուծվել մեկ, առավելագույնը`երկու տարում
Փորձագետ. Հայաստանում միկրո բիզնեսը պետք է ազատել հարկերիցՓորձագետ. Հայաստանում միկրո բիզնեսը պետք է ազատել հարկերից
Փորձագետ. Այսօր Հայաստանում կան տնտեսական քաղաքականության բեկումն ապահովելու բոլոր նախադրյալներըՓորձագետ. Այսօր Հայաստանում կան տնտեսական քաղաքականության բեկումն ապահովելու բոլոր նախադրյալները


Արտ. փոխարժեքները
21.08.2018
RUB7.17-0.03
USD482.76-0.34
EUR556.145.02
GBP618.953.53
CAD37.641.10
JPY43.780.11
CNY70.620.32
CHF488.723.73

Փորձագետներ
Rating-Agentur Expert RA GmbH ՀՀ GmbH և AmRating համատեղ թողարկել  են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հաշվետվություն Rating-Agentur Expert RA GmbH ՀՀ GmbH և AmRating համատեղ թողարկել են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հաշվետվություն
Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էcԱրա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc
ԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հետևեց նախագահ Թրամփի խորհրդինԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հետևեց նախագահ Թրամփի խորհրդին
Էվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականությունԷվոկաբանկ. Թռիչք նիշայից … դեպի նոր իրականություն
Անելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլականԱնելիք Բանկը պատրաստվում է ռեբրենդինգի. Նոր ռազմավարություն, նոր տեսլական
Բնակչության արտահոսքն ու սփյուռքի պասիվությունն անշարժ գույքի գները հրում են դեպի ներքևԲնակչության արտահոսքն ու սփյուռքի պասիվությունն անշարժ գույքի գները հրում են դեպի ներքև
Իշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետԻշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետ
Ֆինհաշտարար. Տուգանքների և տույժերի կիրառման մասին Քաղօրենսգրքի փոփոխությունները կկրճատեն չմարված վարկերի և անվարկունակ սպառողների թիվըՖինհաշտարար. Տուգանքների և տույժերի կիրառման մասին Քաղօրենսգրքի փոփոխությունները կկրճատեն չմարված վարկերի և անվարկունակ սպառողների թիվը
Պարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններՊարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններ
Վահան Շաքարյան. Եթե PR-ենք Հայաստանը, ապա տնտեսության առաջխաղացումը կդառնա ոչ թե արգելավազք, այլ թեթև քայլք կարճ տարածությունումՎահան Շաքարյան. Եթե PR-ենք Հայաստանը, ապա տնտեսության առաջխաղացումը կդառնա ոչ թե արգելավազք, այլ թեթև քայլք կարճ տարածությունում
Հայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն էՀայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է
Գագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղություններըԳագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղությունները
Վիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունիցՎիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից
Իշխան Մխիթարյան. «ԱրՔա» և «Միր» քարտերն արդեն ավարտել են համագործակցության նախագծի տեխնոլոգիական մասը, այժմ հերթը բանկերինն էԻշխան Մխիթարյան. «ԱրՔա» և «Միր» քարտերն արդեն ավարտել են համագործակցության նախագծի տեխնոլոգիական մասը, այժմ հերթը բանկերինն է
Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական էԱրմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է
Փորձագետ. Առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալՓորձագետ. Առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալ
GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտումGeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում
Հայաստանի բանկերի կապիտալի բուֆերը պատրաստ է կլանել պոտենցիալ վնասներըՀայաստանի բանկերի կապիտալի բուֆերը պատրաստ է կլանել պոտենցիալ վնասները
SolarOn ընկերությունը կդառնա Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կատալիզատորըSolarOn ընկերությունը կդառնա Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման կատալիզատորը
Հայաստանը շատ հարմար է «Ռոսատոմի» մշակած կոնտեյներային փոքր ՀԷԿ-երի տեղադրման համարՀայաստանը շատ հարմար է «Ռոսատոմի» մշակած կոնտեյներային փոքր ՀԷԿ-երի տեղադրման համար

Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

 

ISIN AMGB1029A250
Auction ID AMGB1029A250
Date 12.05.2017
Issue date 29.10.2015
Issue volume (AMD) 50 000 000 000
Maturity date 29.10.2025
Coupon year yield 11.00%
Auction volume (AMD) 1 000 000 000 - 2 000 000 000 
Auction date 12.05.2017
DLS
Total amount (AMD) 1 000 000 000
Amount of the total bids (AMD) 787 200 000
Amount of the total accepted bids (AMD) 787 200 000
Cut of yield (%) 10,6447
Weighted avrage yield (%) 10,6447
Auction max  yield (%) 10,6447
Auction min yield (%) 10,6447
Number of participants 5
ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000

Մեկնաբանվողներ
Եվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ՀայաստանումԵվրասիական զարգացման բանկը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Սուրեն Պապիկյան. Հայաստանում բիզնեսով զբաղվելն այժմ անվտանգ էՍուրեն Պապիկյան. Հայաստանում բիզնեսով զբաղվելն այժմ անվտանգ է
Հայաստանի պետական ​​պարտքը սկսեց նվազել, 2018 թվականի հունիսի 1-ին կազմելով 6,7 մլրդ դոլարՀայաստանի պետական ​​պարտքը սկսեց նվազել, 2018 թվականի հունիսի 1-ին կազմելով 6,7 մլրդ դոլար
Նախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքումՆախարար. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում
Նիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկՆիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկ
Քննարկվել են Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցերՔննարկվել են Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
Աննա Չոբանյանը ՔԱԳՎ ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն էԱննա Չոբանյանը ՔԱԳՎ ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն է
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունըԳյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունը
Ռոսսելխոզնադզորը հորդորում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցըՌոսսելխոզնադզորը հորդորում է չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը
Հայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունիՀայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունի
Վարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն էՎարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է
Գյումրիի ծրագրավորողները հաղթել են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ» թեմայով հաքաթոնումԳյումրիի ծրագրավորողները հաղթել են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ» թեմայով հաքաթոնում
Լոռիում բացվում է միջազգային կարգի լեռնադահուկային խոշոր հանգստավայրԼոռիում բացվում է միջազգային կարգի լեռնադահուկային խոշոր հանգստավայր
Հայաստանի թեթև և ալկոհոլային արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ կստանան պետական աջակցությունՀայաստանի թեթև և ալկոհոլային արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ կստանան պետական աջակցություն
Փորձագետ. Միջուկային էներգետիկայի վերաբերյալ Հայաստանի հանրության կարծիքը չի ցուցադրում արված խոստումներըՓորձագետ. Միջուկային էներգետիկայի վերաբերյալ Հայաստանի հանրության կարծիքը չի ցուցադրում արված խոստումները
Փորձագետ. Գնումների մասին օրենսդրության ամենամեծ բացը խախտման պատասխանատվության բացակայությունն էՓորձագետ. Գնումների մասին օրենսդրության ամենամեծ բացը խախտման պատասխանատվության բացակայությունն է
Մաքսիմ Սոկոլով. Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերըՄաքսիմ Սոկոլով. Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը
Ռուսաստանցի պատգամավոր. Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերինՌուսաստանցի պատգամավոր. Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին
Արդշինբանկը թողարկում է MasterCard Մեղու քարտերԱրդշինբանկը թողարկում է MasterCard Մեղու քարտեր
Ամուլսարի ծրագիրն արժանացել է ICMC ստանդարտների համապատասխանության վկայագրին նախաարտադրական ցիկլումԱմուլսարի ծրագիրն արժանացել է ICMC ստանդարտների համապատասխանության վկայագրին նախաարտադրական ցիկլում
Փորձագետ. Սուբսիդավորումը գնաճի հետևանքների մեղմման վատթարագույն մոդելն էՓորձագետ. Սուբսիդավորումը գնաճի հետևանքների մեղմման վատթարագույն մոդելն է
Fitch-ը Երևանի վարկանիշի կանխատեսումը բարելավել է` «Կայունից՚ «Դրական՚Fitch-ը Երևանի վարկանիշի կանխատեսումը բարելավել է` «Կայունից՚ «Դրական՚
Beeline-ն անցկացրեց ամենախոշոր «Հաճախորդի օրը»
ՀՀ էներգետիկայի փոխնախարարը ԷԽԽ մասնակիցներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին և ջերմոցային գազերի արտանետումներինՀՀ էներգետիկայի փոխնախարարը ԷԽԽ մասնակիցներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին և ջերմոցային գազերի արտանետումներին
ԱՊՊԱ գծով հատուցումներով 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է 24.1% տարեկան տպավորիչ աճԱՊՊԱ գծով հատուցումներով 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է 24.1% տարեկան տպավորիչ աճ
Առաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալԱռաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ