Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 20:14
Նաիրա Բադալյան

ՀՀ ՊՆ կազմակերպել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով

ՀՀ ՊՆ կազմակերպել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ ՊՆմամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում:

 

Աղբյուրի համաձայն, սա ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված  նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։

 

Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:-օ-