Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 17:10
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում 1.1% բարձրացել են թանկարժեք մետաղների գները

Հայաստանում 1.1% բարձրացել են թանկարժեք մետաղների գները

Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գների աճն արագացել է մինչև 1.1%, նախորդ շաբաթվա` 0.9%-ի համեմատ: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բոլոր թանկարժեք մետաղների գները գտնվել են վերընթաց տրենդում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 10-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19569,33 դրամ (շաբաթվա աճը`0.6%), արծաթ – 284.83 դրամ (շաբաթվա աճը`1.6%), պլատինիում – 14889.93 դրամ (շաբաթվա աճը` 0.4%), պալադիում - 12557,75 դրամ (շաբաթվա աճը`1.7%):