Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 17:33
Ալինա Հովհաննիսյան

Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ժամկետից շուտ

Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ժամկետից շուտ

Արմինֆո. Անելիք Բանկի երրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են նախանշված ժամկետից շուտ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխումը ավարտվել է ապրիլի 12-ին, նախապես սահմանված ապրիլի 28-ի փոխարեն։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։

«Պարտատոմսերը հնարավորություն են տալիս հաճախորդներին կատարել այլընտրանքային ներդրում և ստանալ ֆիքսված արժեկտրոնային եկամուտ: Հաշվի առնելով տեղաբաշխումների հաջող ընթացքը նախատեսում ենք հետագայում ևս իրականացնել պարտատոմսերի թողարկումներ»,- ասել է Անելիք Բանկի Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ երրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 1 մլրդ ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12,25%, տարեկան տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս: Նախկինում Անելիք Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը, ինչպես նաև տեղաբաշխման ընթացքում է 2-րդ տրանշը՝ յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ Ներկայումս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում» շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի մեկ թողարկումը, 5 մլն. դոլար ծավալով: Այդ պարտատոմսերն իր պատմությա մեջ Անելիք Բանկն առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմում է  6.5%, իսկ շրջանառության ժամկետը` 2 տարի: Առաջին թողարկումը ֆոնդային բորսայում ցուցակվեց 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում է Abond հիմնական ցուցակում: Բանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը (5 մլն.դոլար, տարեկան եկամտաբերությունը`6.5%, շրջանառության ժամկետը`2 տարի) դեռ չի ցուցակվել ֆոնդային բորսայում:

Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):