Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 17:45
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները. այսուհետ այն կտրամադրվի անվճար

Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները. այսուհետ այն կտրամադրվի անվճար

Արմինֆո. Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ Բանկի գործող և նոր հաճախորդներին այն կտրամադրվի անվճար:

« Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը Կոնվերս Բանկի՝ թվային ծառայությունների զարգացման և արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը  Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում  խնայել ժամանակը՝  բանկային գործարքներն իրականացնելով  տնից կամ հարմար ցանկացած այլ վայրից : Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի»,-ասել են Բանկում՝ նշելով, հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաև օն լայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:

«Կոնվերս Բանկը  հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար  Ինտերնետ Բանկինգ  ծառայությունից՝  երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն:  Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են  օն լայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- եզրափակել են Բանկում:

Նշենք, որ Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից, և ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային և տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում, ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ և այն:

Նշենք, որ «Կոնվերս Բանկըե Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.ե ընկերությունը`  14.06% և Էջմիածնի Մայր տաճարը` 5%: